Ներքին 4 ամիս առաջ - 13:45 23-05-2026

Ձերբակալվել է Մարտուն Գրիգորյանի թիմակիցը, ով նաև Գյումրիի ավագանու անդամ է

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Oragir.News-ի տեղեկություններով՝ ձերբակալվել են ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի երկու թիմակիցներ, որոնց թվում է նաև Գյումրիի ավագանու «Մեր քաղաքը» դաշինքի անդամ Արտակ Հովսեփյանը։

Ըստ Oragir.News-ի աղբյուրի՝ ճնշումներ և հետապնդումներ են իրականացվում ոչ միայն կուսակցական թիմի անդամներին, այլ նաև նրանց ընտանիքի անդամներին։

Միևնույն ժամանակ, մեր աղբյուրը պնդում է, որ վերջին օրերին ակտիվացած գործողությունները կապված են նախընտրական զարգացումների և քաղաքական գործընթացների հետ։

Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտից տարբեր հասցեներում իրականացվել են խուզարկություններ և ձերբակալություններ՝ այդ թվում Մարտուն Գրիգորյանի հետ առնչվող անձանց շրջանակում։

Գրիգորյանի թիմի շուրջ տեղի ունեցող զարգացումները, ըստ որոշ գնահատականների, սրվել են նրա քաղաքական հայտարարություններից հետո, երբ Մարտուն Գրիգորյանն ասել է, որ այո' Գյումրի-2 լինելու է։


Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան