Ներքին 1 շաբաթ առաջ - 11:15 23-05-2026

Դադարեցրեք «Կրեմլի» մասին ֆեյքեր հորինելը․ ավելի լավ է դիտեք Փաշինյանի տեսանյութը. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարություն է արել։

Նա գնահատել է Ռուսաստանի հասցեին հնչած մեղադրանքները, թե տեսակեղծիքներ են ստեղծվում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ․

«Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության հովանու ներքո ստեղծվել է այսպես կոչված «ռուսական ապատեղեկատվության և ֆեյքերի դեմ պայքարի» համար հետաքննության հոդված։

Հայաստանի վերաբերյալ ռուսական «ֆեյքերի» մասին պնդումներ անելու փոխարեն ավելի լավ է ԵՄ-ն դիտի հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսանյութը։

Եվ պետք չէ էքստազի մեջ ընկնել իբր կիրառվել են արհեստական բանականության տեխնոլոգիաներ կամ բոտ-ցանցեր։ Սա անձամբ Նիկոլ Վովայի Փաշինյանն է»,- գրել է Զախարովան՝ իր տելեգրամ ալիքում։