Դերասան, հաղորդավար Սուրեն Փահլևանյանի ընտանիքում այսօր տոնական ու հուզիչ օր է։
Նրա դուստրը՝ Ադելը, նշում է դպրոցական տարիների ավարտը՝ հրաժեշտ տալով հարազատ կրթօջախին։ Սուրենը սոցցանցերի իր էջերում լուսանկարներ է հրապարակել դստեր «Վերջին զանգի» հանդիսությունից և հանդես եկել սրտառուչ ու քաջալերող շնորհավորանքով։
Դերասանն ընդգծել է, թե որքան կարևոր է այս անցումային փուլը հասուն կյանք մտնող աղջկա համար։
«Այսօր իմ աղջկա կյանքի ամենահիշարժան օրերից մեկն է... Վերջին զանգ։ Մի ամբողջ մանկություն մնաց դպրոցի պատերի ներսում՝ լի ծիծաղով, ընկերներով, երազանքներով ու անմոռանալի հիշողություններով։ Թող կյանքի նոր ճանապարհը լինի լուսավոր, հաղթանակներով լի ու խաղաղ։ Պապան միշտ կողքիդ է, իմ աղջիկ»,- գրել է Սուրեն Փահլևանյանը։
Հրապարակված լուսանկարներում երևում է գեղեցիկ ու արդեն բավականին հասունացած Ադելը, իսկ հետևորդներն ու գործընկերները շտապել են հեղեղել մեկնաբանությունների դաշտը ջերմ մաղթանքներով՝ շրջանավարտին հաջողություն մաղթելով կյանքի նոր ու պատասխանատու փուլում։
Թամարա Քալանթարյան