Սպորտ 3 ամիս առաջ - 19:43 21-05-2026

Աշխարհը դեռ պետք է սպասի. Թայսոն-Մեյվեզեր սուպերմենամարտը հետաձգվել է

Մայք Թայսոնի և Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի միջև սպասված ցուցադրական մենամարտը հետաձգվել է մինչև 2026 թվականի աշուն: Պատճառը «Երկաթե Մայքի» վնասվածքն է. նա մարզումների ժամանակ ձեռքի կոտրվածք է ստացել և այժմ վերականգնողական փուլում է։

Այս մասին պաշտոնական մամուլի հաղորդագրությամբ հայտնել է Fight Sports-ը։

Նախապես հաղորդվում էր, որ լեգենդների բախումը պետք է կայանար ապրիլի 25-ին Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, այնուհետև ժամկետները տեղափոխվել էին մայիսի 30։ Սակայն Թայսոնի ստացած վնասվածքը ստիպել է կազմակերպիչներին ամբողջությամբ փոխել ծրագրերը։ Մենամարտի հստակ օրն ու նոր վայրը կհայտարարվեն ավելի ուշ։

Հիշեցնենք, որ Ֆլոյդ Մեյվեզերն իր վերջին մենամարտն անցկացրել է 2024 թվականի օգոստոսին Մեխիկոյում՝ ուժերը չափելով Ջոն Գոտտի երրորդի հետ։ Քանի որ մարտը կրում էր ցուցադրական բնույթ, հաղթող չճանաչվեց (պայմանների համաձայն՝ հաղթանակը հնարավոր էր միայն նոկաուտի դեպքում)։ Մեյվեզերն իր պրոֆեսիոնալ կարիերայում ունի տպավորիչ ցուցանիշ՝ 50 հաղթանակ (27-ը՝ նոկաուտով) և ոչ մի պարտություն։

Ինչ վերաբերում է Թայսոնին, ապա նա վերջին անգամ ռինգ է դուրս եկել 2024 թվականի նոյեմբերին՝ մրցելով բլոգեր և բռնցքամարտիկ Ջեյք Փոլի դեմ։ Այդ մարտում Մայքը պարտություն կրեց մրցավարների միաձայն որոշմամբ։ Նրա պրոֆեսիոնալ ակտիվում գրանցված է 50 հաղթանակ (44-ը՝ նոկաուտով) և 7 պարտություն։

Armsport

Ամենից շատ դիտված

21:25 Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար պետք է աշխատեր 20833 տարի
12:08 Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը
23:50 Նիկոլ Փաշինյանը «տգետ» տնօրենների է փնտրում, բայց Շիրակում նրանց իր իշխանությունն է նշանակել
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
19:34 Ամեն ինչ պիտի անել, որ Վանաձորի նկատմամբ էդ խոշորացումը տեղի չունենա․ Մամիկոն Ասլանյան
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան
22:57 Ծառուկյանը կամ Սյունիքի մարզպետը ի՞նչ կապ ունեն կրթության հետ. հարցում