Ուղիղ եթեր
Ներքին 2 շաբաթ առաջ - 22:33 20-05-2026

Ռոսսելխոզնադզորը սահմանափակումներ կսահմանի Հայաստանից ծաղիկների ներմուծման վրա

Ռոսսելխոզնադզորը մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ կսահմանի Հայաստանից ծաղիկների ներմուծման վրա:

Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնում են ՌԴ պետական գերատեսչությունից:

«2026 թվականի մայիսի 22-ից «Ռոսսելխոզնադզորը» ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծագող և մատակարարվող ծաղկային արտադրանքի ներմուծման համար մինչև ջերմոցային տնտեսությունների ստուգման և դրա արդյունքների վերլուծության ավարտը», – ասվում է հաղորդագրության մեջ։