Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 3 ամիս առաջ - 21:00 20-05-2026

Ժողովրդի կողմից սիրված, հարգված լինի, շուտ ազատվի․ քաղաքացիները շնորհավորում են Բագրատ Սրբազանին

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Այսօր Տավուշի թեմի առաջնորդ, «Սրբազան պայքար» շարժումների առաջնորդ Բագրատ Սրբազանի 55-րդ տարեդարձն է։ Սրբազանն իր 55-ամյակը դիմավորում է անազատության մեջ: Նա ձերբակալվել է 2025 թվականի հունիսին, և նրա կողմնակիցներն ու աջակիցները հայտնում են, որ այսօր լրանում է նրա ապօրինի ազատազրկման 330-րդ օրը:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Այսօր Բագրատ Սրբազանի ծննդյան օրն է։ Ի՞նչ կմաղթեք նրան»։

Հարցվածների մի մասը նշեց, որ առողջություն ու հաջողություն է մաղթում Բագրատ Սրբազանին, որոշներն էլ ասացին, որ իրենց չի հետաքրքրում։

«Հաջողություն»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ մաղթում է, որ ժողովրդի կողմից սիրված լինի։ «Ամենակարևորը առողջություն, ժողովրդի կողմից սիրված, հարգված լինի, խոչընդոտների բացակայություն»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ մարդկանց կալանավորելը ճիշտ չէ։ «Թող վերանայեն, ազատ արձակեն։ Դեմ եմ էդ նստացնելուն, եթե բոլորին նստացնես, ինչ ա լինելու»,- ասաց նա։

«Համբերություն, առողջություն»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․

Արփինե Նավասարդյան Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված