Մամուլ 5 ամիս առաջ - 08:33 20-05-2026

Փաշինյանի քայլերին զուգահեռ՝ Արցախի պետական ինստիտուտների վերականգնման հարցը կրկին օրակարգում է․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մի կողմից Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սկսել է Արցախի ներկայացուցչության շենքը վերցնելու և Արցախի պետական ինստիտուտների գործունեությունը փաստացի չեզոքացնելու գործընթաց, սակայն արցախյան շրջանակներում, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, հակառակ գործընթացն է հասունանում․ քննարկվում է Արցախի ինստիտուտների, այդ թվում՝ նախագահի ինստիտուտի լիարժեք գործունեության վերականգնման հարցը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ամիսներ առաջ արցախյան մի շարք հասարակական կազմակերպություններ համատեղ դիմել էին Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանին և խորհրդարանական խմբակցություններին՝ բարձրացնելով մի շարք սկզբունքային հարցեր։ Դրանք վերաբերում էին Արցախի պետական ինստիտուտների ամբողջական և լիարժեք գործունեությանը, Արցախում պարբերաբար շրջանառվող ֆինանսական չարաշահումների վերաբերյալ պարզաբանումներին, ինչպես նաև այլ հրատապ խնդիրների։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս հարցերի շուրջ արդեն տևական ժամանակ լայն քննարկումներ են ընթանում։ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների և Արցախի ներկայացուցչության շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին հատկապես ակտիվացել է Արցախի նախագահի ինստիտուտի լիարժեք գործունեության վերականգնման հարցը։

Արցախյան քաղաքական և հասարակական շրջանակներում, ըստ մեր տեղեկությունների, քննարկվում են նաև հնարավոր տարբերակներ և անուններ։ Շրջանառվում է պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի անունը, ինչպես նաև Արցախի խորհրդարանի մի քանի պատգամավորների անուններ։

Այսպիսով, մինչ ՀՀ իշխանությունները քայլեր են ձեռնարկում Արցախի ներկայացուցչության շենքի և ինստիտուցիոնալ ներկայության սահմանափակման ուղղությամբ, արցախցիները քննարկում են հակառակ օրակարգը՝ ինչպես վերականգնել և գործնական ռեժիմով ապահովել Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը»։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով
23:42 Լեհաստանում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է ՌԴ քաղաքացի