Ներքին 5 ամիս առաջ - 11:37 19-05-2026

Երևանում շենքի բակի մուտքը պատահարի հետևանքով ավտոմեքենայով փակելու համար 33-ամյա տղամարդուն ծեծի են ենթարկել

Մայիսի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ավանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Հրաչյա Աճառյան փողոցի շենքերից մեկի մոտ վիճաբանություն է տեղի ունենում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 11։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա Գագիկ Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոքարշակի մասնակցության տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար և շենքի բակի մուտքը փակվելու հետևանքով, վերջինիս են մոտեցել իրեն անծանոթ երկու տղամարդ, վիճաբանել իր հետ, որի ընթացքում նրանցից մեկը իր ձեռքի ձեռնափայտով հարվածել է Գագիկ Մ․-ի գլխին և հեռացել են, այնուհետև մի քանի րոպե անց նրան են մոտեցել իրեն անծանոթ մի քանի տղամարդ և ձեռքերով հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ և գլխի շրջանում մարմնական վնասվածք։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գագիկ Մ․-ին ծեծի են ենթարկել Երևան բնակիչներ 46-ամյա Արսեն Ս․-ն, 35-ամյա Ոսկան Ն․-ն, 44-ամյա Հայկ Գ․-ն, 47-ամյա Արման Թ․-ն, 40-ամյա Արտաշես Մ․-ն և 52-ամյա Կարեն Ս․-ն և ձեռնարկում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
22:25 Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է եղել «Լռության էքսպոնատներ» ցուցադրության բացմանը
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
19:19 Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել դրան, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ