Դերասան, հաղորդավար Գոռ Հակոբյանի և Հրուշ Մնոյանի որդու՝ փոքրիկ Ֆելիքսի առողջական խնդիրներն ու Գերմանիայում ընթացող բուժման փուլերը վերջին շրջանում հանրության ուշադրության կենտրոնում են։
Այսօր Հրուշ Մնոյանը սոցիալական հարթակի իր էջում նոր, բացառիկ հրապարակում է արել՝ ցույց տալով, որ իրենց որդին, ցույց տալով մեծ կամքի ուժ, նույնիսկ արտերկրում գտնվելու ընթացքում հետ չի մնում կրթությունից։
Պարզվում է՝ փոքրիկ Ֆելիքսը հիվանդանոցային բուժումներին զուգահեռ, հեռավար (օնլայն) ձևաչափով շարունակում է ակտիվորեն մասնակցել իր դպրոցական դասերին։
Մայրիկը հրապարակմամբ հատուկ երախտագիտության խոսքեր է հղել հայրենի կրթօջախին, որն այս դժվարին օրերին կանգնել է իրենց ընտանիքի թիկունքին։
«Շնորհակալ ենք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին մեր ընտանիքին ընդառաջելու և Ֆելիքսի ուսումը օնլայն շարունակելու հնարավորությունը ապահովելու համար ))) Ձեր աջակցությունն ու հոգատարությունը մեզ համար անչափ կարևոր են»,- գրել է Հրուշ Մնոյանը։
Այս լուրը մեծ ջերմությամբ է ընդունվել հետևորդների կողմից։ Համացանցի օգտատերերը հիացած են փոքրիկի կամքով, ով, անցնելով բուժման ծանր կուրսեր, չի կորցնում սովորելու ձգտումն ու ժպիտը։
Հետևորդները դպրոցի անձնակազմին գովեստի խոսքեր են ուղղել նման մարդկային ու հոգատար մոտեցման համար,իսկ Ֆելիքսին մաղթել են արագ ապաքինում և շուտափույթ վերադարձ հարազատ դպրոցական նստարանին։
Թամարա Քալանթարյան
Թամարա Քալանթարյան