Ուղիղ եթեր
Արտաքին 3 շաբաթ առաջ - 10:45 17-05-2026

Չինաստանում առաջին անգամ կլոնավորել են կենդանիներին

Չինաստանի Շենսի նահանգում գիտնականներին առաջին անգամ հաջողվել է իրականացնել գերբարձր արտադրողականությամբ օժտված կաթնատու այծերի զանգվածային կլոնավորում։

Հյուսիսարևմտյան գյուղատնտեսական և անտառային տնտեսության համալսարանի հետազոտական թիմի այս ձեռքբերումը լուրջ առաջընթաց է անասնաբուծության ոլորտում։

Գիտնականները ստացել են վեց կլոն՝ չորս արու և երկու էգ, որոնք բոլորն էլ առողջ են և ակտիվ: Կլոնավորման համար ընտրվել է հանրահայտ զաանեն ցեղատեսակը։ Դոնոր ընտրված էլիտար կենդանիներն աչքի են ընկնում կաթի բարձր որակով և տարեկան ավելի քան 2800 կիլոգրամ (3 տոննա) կաթ տալու կարողությամբ, ինչը մի քանի անգամ գերազանցում է սովորական այծերի ցուցանիշները։

Փորձի ընթացքում կիրառվել է սոմատիկ բջիջների կլոնավորման կատարելագործված մեթոդ, որը թույլ է տվել լիովին վերահսկել սաղմի զարգացումն ու հղիության ընթացքը։