Սպորտ 5 ամիս առաջ - 10:37 17-05-2026

Սպերցյանը դիմել է երկրպագուներին

«Կրասնոդարի» ավագ և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի հանդիպումից առաջ դիմել է երկրպագուներին։

Մայիսի 17-ին կայանալիք խաղում «ցուլերը» սեփական հարկի տակ կընդունեն «Օրենբուրգին»։
​«Մրցաշրջանի եզրափակիչն է: Առաջնության վերջին խաղն ու վերջին քայլը, որը մենք միասին ենք անցնելու: Մեզ համար շատ կարևոր է ձեր աջակցությունը. եկեք լեփ-լեցուն դարձնենք մարզադաշտն այնպես, ինչպես կարողանում է անել միայն Կրասնոդարը»,- գրել է Սպերցյանն իր տելեգրամյան ալիքում:

​Նշենք, որ Ռուսաստանի առաջնության 29 խաղից հետո «Կրասնոդարը» վաստակել է 63 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: Նրանց առաջիկա մրցակից «Օրենբուրգը» 29 միավորով 11-րդ տեղում է։ Մրցաշարի առաջատարը Սանկտ Պետերբուրգի «Զենիթն» է, որի ակտիվում կա 65 միավոր: Մայիսի 17-ին կայանալիք վերջին տուրում «Զենիթը» հյուրընկալվելիս կմրցի «Ռոստովի» հետ:

Armsport

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող