Ներքին Միտք 5 ամիս առաջ - 22:58 14-05-2026

Եթե չլիներ Արցախյան ազատամարտը, Հայաստանն այսօր արդեն չէր լինի բառիս ամենաուղիղ իմաստով

Ալեքսանդր Քանանյանի ֆեյսբուքյան գրառումը.

Անգամ մի եւս կրկնենք․

Ա․ Արցախեան ազատամարտը «ճակատագրական սխալ» համարող իւրաքանչիւր անձ սրբապղծում է ազգի լաւագոյն նուիրեալների շիրիմներն ու յիշատակը, թքում եւ միզում է իր իսկ գոյութեան ակունքի ջրերին։

Բ․ Արցախը Հայաստանի գոյութեան միակ իրական երաշխիքն էր։

Գ․ Արցախեան ազատամարտը ներկայիս «երրորդ հանրապետութեան» ստեղծման միակ հիմնարար առանցքն էր։

Դ․ Արցախեան ազատամարտի ու Անկախութեան հռչակագրի ուրացումն ինքնաբերաբար ազդարարում է պատմական այս փուլի Հայոց պետականութեան եղերական վախճանի վերահաս անխուսափելիութիւնը։

Ե․ Առանց Քարվաճառից Հորադիզ ձգուած Արցախի եւ առանց վեր յառնելու ընդհանրական կամքի ներկայիս Հայաստանի մնացորդ դագաղիկը չունի կենսունակ գոյութեան ոչ մի հնարաւորութիւն։

Զ․ Եթե չլինէր արցախեան ազատամարտը Հայաստանն այսաւր արդէն չէր լինի՝ բառիս ամենուղիղ իմաստով։

Է․ Արցախեան ազատամարտն ուրացած եւ ազգային արժանապատուութեան մնացորդները ոտնակոխած ներկայիս դեգրադացուած հասարակութիւնն ըստ արժանւոյն ճաշակելու է ցեղասպանութիւն եւ հայրենազրկում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ