Արտաքին 5 ամիս առաջ - 20:19 14-05-2026

Եմենի իշխանությունները և հութիները գերիների փոխանակման շուրջ համաձայնագիր են կնքել

Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարությունը և հյուսիսում իշխող «Անսար Ալլահ» շարժումը (հութիներ) գերիների փոխանակման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, որն ամենախոշորն է 12 տարվա հակամարտության ընթացքում։

Այս մասին հայտնել է Հորդանանում ընթացող բանակցություններում կառավարական պատվիրակության ղեկավարի տեղակալ Յահյա Կազմանը։

«Եմենի կառավարությունը և «Անսար Ալլահ» խմբավորումը Հորդանանի մայրաքաղաքում եռամսյա բանակցությունների արդյունքում համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն` երկու կողմից գերեվարված 1728 մարդ կփոխանակվի», - գրել է նա Х սոցցանցում:

Կազմանը պարզաբանել է, որ համաձայնագիրը ներառում է արաբական կոալիցիայի մի շարք ռազմական ուժերի, կառավարական բանակի զինծառայողների և անվտանգության ծառայությունների աշխատակիցների, ինչպես նաև հութիների բանտերում գտնվող մի շարք քաղաքական գործիչների ու լրագրողների ազատ արձակում:

Բանակցություններում հութիների պատվիրակության ղեկավար Մուհամմեդ Աբդեսալամն էլ տելեգրամյան ալիքում գրել է, որ գործարքի շրջանակում իրենք ազատ կարձակեն 580 բանտարկյալի, այդ թվում՝ 7 սաուդցի և 20 սուդանցի զինվորականի, իսկ կառավարական կողմը՝ հութիների 1100 կողմնակիցների:

Եմենում հակամարտությունը շարունակվում է 2014 թվականից, երբ Սանայում հութիները զավթեցին իշխանությունը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին