Ուղիղ եթեր
Ներքին 10 ամիս առաջ - 21:57 19-10-2025

Եմենի հութիները Սանայում գրոհել են ՄԱԿ-ի շենքը և ձերբակալել 20 աշխատակցի

ՄԱԿ-ի ներկայացուցչությունը Եմենում կիրակի օրը հայտարարել է, որ իր 20 աշխատակից դեռևս գտնվում է հութիների մոտ՝ Սանայում իրենց շենքի վրա նախորդ օրը կատարված հարձակումից հետո, հայտնում է AFP-ն։

Շաբաթ օրը ՄԱԿ-ի ներկայացուցչությունը հայտարարել է, որ հութիների անվտանգության ուժերը «չարտոնված ներխուժում» են կատարել իրենց համալիրի տարածք՝ հավելելով, որ այնտեղ գտնվող աշխատակիցները «անվտանգ և հաշվառված են»։

«Հինգ ազգային և տասնհինգ միջազգային աշխատակիցներ մնում են համալիրում կալանքի տակ», - կիրակի օրը հայտարարել է ՄԱԿ-ի մշտական համակարգողի ներկայացուցիչ Ժան Ալամը։ - Միավորված ազգերի կազմակերպությունը կապի մեջ է Սանայի իշխանությունների, ինչպես նաև համապատասխան անդամ պետությունների և Եմենի կառավարության հետ՝ հնարավորինս արագ կարգավորելու այս լուրջ իրավիճակը, դադարեցնելու ողջ անձնակազմի կալանավորումը և վերականգնելու ամբողջական վերահսկողությունը Սանայում իր օբյեկտների նկատմամբ»։

Հութիներն արդեն օգոստոսի 31-ին գրոհել էին Սանայում ՄԱԿ-ի գրասենյակները՝ կալանավորելով, ըստ ՄԱԿ-ի տվյալների, ավելի քան 11 աշխատակցի։ Այդ աշխատակիցները կասկածվում էին Միացյալ Նահանգների և Իսրայելի օգտին լրտեսության մեջ, AFP գործակալությանն է հայտնել հութիների բարձրաստիճան ներկայացուցիչը։

Շաբաթ օրը հրապարակված հայտարարության մեջ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մամուլի քարտուղար Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է. «Մենք շարունակում ենք կոչ անել դադարեցնել մեր 53 գործընկերների կամայական կալանավորումը»։

Հինգշաբթի օրը նա պատասխանել է հութիների առաջնորդ Աբդելմալեք ալ-Հութիի հեռուստաուղերձին, որի ընթացքում վերջինս հայտարարել էր, որ իր ուժերը վերացրել են «ամենավտանգավոր լրտեսական բջիջներից մեկը», որը, ըստ նրա, կապված էր «մարդասիրական կազմակերպությունների, ինչպիսիք են Պարենի համաշխարհային ծրագիրը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը»։ Դյուժարիկն այդ մեղադրանքները «վտանգավոր և անընդունելի» է անվանել։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
19:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
20:25 «Արարատցեմենտը» աշխատում է առավելագույն հզորությամբ․ Պապոյան
19:20 Փաշինյանը ավելացնում է զվարճանքների թիվը, քանի որ բավականին խնդիրներ են ավելանում հացի մասով
22:28 Ազատության հրապարակում՝ բացօթյա ֆիթնես միջոցառում
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
18:42 2020-ի պատերազմից հետո կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունը պետք է հրաժարական տար․ Հակոբյան
09:43 Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը