Ներքին 5 ամիս առաջ - 18:10 14-05-2026

9 մլն դրամ՝ մեկ օրվա երգի համար․ Ավինյանի «առատաձեռն» նվերը

Տիգրան Ավինյան Երևանի քաղաքապետարանի անունից պարբերաբար խոշոր գումարների պայմանագրեր է կնքում տարբեր ընկերությունների և ԱՁ-ների հետ՝ մշակութային միջոցառումների, հյուրասիրությունների, պաշտոնական ընդունելությունների և բարեկարգման նպատակով: Դրանց մի մասի առնչությամբ հանրային վրդովմունք է արտահայտվում։

Հերթական սկանդալային բացահայտումը ցույց է տալիս, թե ինչպես է Երևանի քաղաքապետարանը հարյուր հազարավոր անհատ ձեռնարկատերերից մեկին անհավանական պայմաններով ֆինանսավորում տրամադրում։ Փաստաթղթերի համաձայն՝ Տիգրան Ավինյանը 9 միլիոն դրամի պայմանագիր է կնքել, որի շրջանակում նախատեսվում է մայիսի 17-ին քաղաքապետարանի շենքում իրականացնել «Պատի ներսում» (Inside The Walls) խորագրով երաժշտական նախագիծը։ Այդ նպատակով ֆինանսական աջակցություն է տրամադրվել «Ալբերտ Կուրշուդյան Արկադիի» ԱՁ-ին։



Փաստաթղթում նշված՝ 9 000 000 ՀՀ դրամը ոչ թե տարեկան ծառայության, այլ մեկ օրվա երաժշտական միջոցառման համար նախատեսված գումարն է, ինչը ճոխություն է Երևանի բյուջեի համար, հատկապես երբ քաղաքն ունի բազմաթիվ չլուծված կոմունալ և ենթակառուցվածքային խնդիրներ։

Կարելի՞ է այս առատաձեռնությունն ընտրակաշառք համարել։

Այս համատեքստում արժե հիշել նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանի նկատմամբ կիրառված ձերբակալությունն ու հարուցված քրեական գործը՝ քաղաքացուն հեռուստացույց խոստանալու միջոցով ընտրակաշառք առաջարկելու մեղադրանքով։

Այս իրավիճակում ակնհայտ է իրավական համակարգի անհամաչափ մոտեցումը և երկակի ստանդարտների կիրառումն այն դեպքում, երբ Գոհար Ղումաշյանը չտված հեռուստացույցի համար ունի մեղադրյալի կարգավիճակ, իսկ Տիգրան Ավինյանը պոտենցիալ ընտրողին 9 միլիոն դրամ տրամադրելու համար դեռ չունի նման կարգավիճակ։

Հիշեցնենք, որ Գոհար Ղումաշյանը պաշտոնական դիմում է ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ պահանջելով քննել նախընտրական շրջանում Տիգրան Ավինյանի կողմից քաղաքացուն (մանկատան սանին) ֆոտոխցիկ նվիրելու փաստը:

Այնուամենայնիվ, Տիգրան Ավինյանի այս գործողությունները ողջամիտ հարցեր են առաջացնում հարկատուների միջոցների արդյունավետ տնօրինման վերաբերյալ։ Հատկապես, երբ Երևանի փողոցները ողողված են աղբով, մայրաքաղաքում շարունակում են չլուծված մնալ տրանսպորտի, բակերի բարեկարգման ու վերելակների նորոգման խնդիրները և սոցիալական ծանր պայմաններում ապրող քաղաքացիների հարցերը, որքանո՞վ է հիմնավորված հարկատուների միջոցներից 9 միլիոն դրամի հատկացումը մի քանի ժամ տևող երաժշտկան նախագծի վրա։

Հասմիկ Մովսիսյան

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը