Ներքին 3 տարի առաջ - 14:23 28-12-2022

80 մլն դրամ՝ մի քանի երգի համար. քաղաքապետարանի «համեստ» ծախսերը՝ Ամանորի գիշերը

Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 31-ին բոլորին հրավիրում է Հանրապետության հրապարակ։

«Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 23:00-ին, սիրով հրավիրում ենք Հանրապետության հրապարակ՝ միասին դիմավորելու 2023-ը»,- հայտնում են քաղաքապետարանից։

Հրապարակում ելույթ կունենան Գարիկը և Սոնան, «Բամբիռը», DJ Սերժոն, Ա Չիլլան և Gorgeouz beats-ը։
«Ձոն հավերժության» բալետային ներկայացման բեմադրողն է Ռուդոլֆ Խարատյանը։

Oragir.News-ը հասկանալու համար, թե որքա՞ն գումար է հատկացվել Ամանորի գիշերվա այդ միջոցառման համար՝ կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց. «Համերգային ծրագրի իրականացման համար, որն իր մեջ ներառում է տեխնիկական սպասարկումը, բեմական կոնստրուկցիանեի, լուսային և ձայնային տեխնիկայի ապահովման, հրավառության կազմակերպման, նկարահանման և այլ աշխատանքներն ու ծառայությունները՝ հատկացվել է ընդհանուր առմամբ 70960.0 հազ (յոթանասուն միլիոն ինը հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ»:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է