Արտաքին 5 ամիս առաջ - 21:24 14-05-2026

Թուրք գործարարները ողջունում են Հայաստանի հետ ուղիղ առևտրի մեկնարկը

Թուրքիայի «Անատոլիայի առյուծներ գործարարների ասոցիացիայի» (ASKON) նախագահ Օրհան Այդընը «X»-ում գրառում է արել Թուրքիայի ու Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկի վերաբերյալ։

Նա մասնավորապես նշել է.

«Հայաստանի հետ 2022-ից մինչ օրս շարունակվող մեր կարգավորման գործընթացի շրջանակներում արված վստահության բարձարցմանն ուղղված քայլերի համատեքստում, ողջունում ենք բյուրոկրատական նախապատրաստական աշխատանքների ավարտը, որը ճանապարհ կհարթի Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ առևտրի համար։ Երրորդ երկրների միջոցով իրականացվող մատակարարումների վերջնական նպատակակետն այժմ կարող է նշվել որպես «Թուրքիա/Հայաստան»։

Ըստ նրա՝ այս քայլը պատմական հնարավորություն է տարածաշրջանային տնտեսական ինտեգրման և կայունության համար ու անկասկած, առևտրի համար խոչընդոտների վերացումը կարագացնի թուրք գործարար համայնքի մուտքը նոր շուկաներ։ Այդընը նաև հույս է հայտնել, որ սահմանի բացման տեխնիկական աշխատանքները կավարտվեն հնարավորինս շուտ։

Այդընի կարծքիով՝ այս քայլով Հարավային Կովկասում կտիրի խաղաղություն և բարօրություն։ Նա նաև հավելել է, որ թուրք գործարար համայնքն այս գործընթացի ամենաուժեղ աջակիցն է։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:15 Վանաձորում բախվել են «Լադա»-ն և «Lexus GX470»-ը․ վերջինը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտում