ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնում է, որ roadpolice.am կայքում վարորդական իրավունքի և տրանսպորտային միջոցների հաշվառման հետ կապված հերթագրումները ժամանակավորապես հասանելի չեն՝ տեխնիկական վերազինման աշխատանքների պատճառով։
Մայիսի 13-ին՝ աշխատանքային օրվա ավարտից հետո, կայքում վարորդական իրավունքի վկայականի և տրանսպորտային միջոցների գրանցման/հաշվառման գործողությունների համար հերթագրումները դադարեցվել են։
Ըստ ՆԳՆ-ի՝ տեխնիկական վերազինումն իրականացվում է ծառայությունների մատուցումը բարելավելու նպատակով։