Արտաքին 3 ամիս առաջ - 20:25 12-05-2026

ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր

Բրիտանական լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ-ի նավթային պահուստներից հում նավթով բեռնված տանկերները (լցանավ) ուղևորվել են Թուրքիա։ Նշվում է, որ դա արվում է համաշխարհային էներգետիկ ճգնաժամին դիմակայելու համար։

Մասնավորապես ԱՄՆ-ն իր ռազմավարական պահուստներից ընդհանուր առմամբ 172 մլն բարել հում նավթ է բաց թողնում Իրանի հետ պատերազմի հետևանքով առաջացած նավթի գների կտրուկ աճի դեմ պայքարելու համար։

Աշխարհի խոշորագույն նավթ արտադրող ԱՄՆ-ի նավթի արտահանումը հասել է ռեկորդային մակարդակի, քանի որ Եվրոպայում և Ասիայում առաջարկի սահմանափակումը հանգեցրել է գների բարձրացման։

Ըստ նախնական տվյալների՝ 2 լցանավ մայիսի կեսերին կհասնեն Թուրքիայի Իզմիր նահանգի Ալիաղա շրջանի նավթավերամշակման գործարան։ Լցանավերի ուղարկումը Թուրքիա համարվում է կարևոր քայլ տարածաշրջանային էներգամատակարարման անվտանգության առումով։ Բացի այդ նշվում է, որ Թուրքիան միակ ուղղությունը չէ, նավթով բեռնված լցանավեր ուղարկվում են այնպիսի եվրոպական երկրներ, ինչպիսիք են Իտալիան և Նիդեռլանդները։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ