Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 շաբաթ առաջ - 21:17 11-05-2026

Եթե իշխանությունը դուք եք, ես Պուտինի՞ց պահանջեմ, թե՞ Ալիևից. ակցիա` ՔՊ գրասենյակի դիմաց

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Անահիտ Հարությունյանը այսօր բողոքով և խնդիրների ցուցակով էր եկել Գյումրիի ՔՊ գրասենյակ։ ՔՊ-ականները լսեցին գյումրեցի կնոջ խնդրի մասին, բայց որևէ առաջարկ չունեին, փոխարենը քաղաքակիրթ ձևով դուրս հրավիրեցին Անահիտ Հարությունյանին։

ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանին գյումրեցի կինը հիշեցրեց, որ բացի Փաշինյանից և իր թիմակիցներից՝ մյուսների կյանքի որակը չի փոխվել։ Կնոջը վրդովեցնում է այն, որ երբ բնակարանային խնդրով դիմում է կառավարությանը` ասում են, որ փող չկա, բայց պարզվում է, որ փառատոնների, համերգների համար կա փող։

«Եթե իշխանությունը դուք եք, ես Պուտինի՞ց պահանջեմ, թե՞ Ալիևից»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Անահիտ Հարությունյանը։

Նշենք, որ Oragir.News-ը վերջերս անդրադարձել էր Անահիտ Հարությունյանի խնդրին։

Մանրամասները` տեսանյութում։

Անահիտ Չալիկյան Անահիտ Չալիկյան