Արտաքին 5 ամիս առաջ - 16:23 05-05-2026

Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են թռիչքները

Մոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են աշխատանքը: Այս մասին հայտնել է «Շերեմետևո» օդանավակայանի մամուլի ծառայությունը:

Սահմանափակումները ներդրվել են «Կովյոր» ազդանշանի գործողության հետ կապված: «Շերեմետևոյի» մամուլի ծառայությունը նախազգուշացնում է, որ հնարավոր են չվերթների չվացուցակի փոփոխություններ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդանավակայանների աշխատանքի սահմանափակումների մասին:

«Ռոսավիացիան» հայտնել էր, որ օդանավերի ընդունման և բացթողման սահմանափակումներն անհրաժեշտ են թռիչքների անվտանգությունն ապահովելու համար:

Որոշ ժամանակ անց Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը Max-ի իր ալիքում հայտնել է, որ ՀՕՊ ուժերը հետ են մղել չորս ԱԹՍ-ների գրոհը:

ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր մայիսի 5-ի գիշերը Ռուսաստանի տարածքում 289 անօդաչու թռչող սարքերի որսման և ոչնչացման մասին:

Մայիսի 5-ին թռիչքների ժամանակավոր սահմանափակումներ են ներդրվել նաև Իժևսկում, Չելյաբինսկում, Չեբոկսարիում, Բուգուլմայում, Օրենբուրգում, Օրսկում, Ուֆայում, Կազանում, Սանկտ Պետերբուրգում և Նիժնի Նովգորոդում:

Օդանավակայանների մի մասից սահմանափակումներն արդեն հանվել են:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
22:55 Թրամփն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը