Norwegian ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները Ուկրաինայի վրայով
copy image url

Norwegian ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները Ուկրաինայի վրայով

Արտաքին 3 տարի առաջ - 14:19 14-02-2022
Նորվեգական Norwegian ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքները Ուկրաինայի վրայով՝ պայմանավորված անվտանգության հետ կապված իրավիճակով: Այս մասին հաղորդել է ընկերության ներկայացուցիչ Էսբեն Թումանը նորվեգական TV2 հեռուստաալիքի եթերում:
«Մենք այս որոշումը կայացրել ենք անվտանգության հետ կապված իրավիճակի վերլուծության հիման վրա։ Եվ որոշել ենք չթռչել Ուկրաինայի վրայով մինչև հատուկ կարգադրություն»,- ասել է նա:
Նախօրեին խոշորագույն ապահովագրական ընկերությունները ուկրաինական ավիափոխադրողներին հայտնել էին, որ 48 ժամվա ընթացքում դադարեցնելու են ինքնաթիռների ապահովագրումը, որոնք օգտագործվում են Ուկրաինայի օդային տարածքում թռիչքների համար։ Եվրամիության և ԱՄՆ-ի մի քանի ավիաընկերություններ չեղարկել են չվերթները դեպի Ուկրաինա։
Միաժամանակ Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է, որ ավիատարածքը փակելու որոշում չի կայացվել։
Ավիաչվերթները պահպանելու համար Ուկրաինայի իշխանությունները հատկացրել են գրեթե 600 մլն դոլար:

Ամենից շատ դիտված