Ուղիղ եթեր
Ներքին 5 ամիս առաջ - 15:06 04-05-2026

Ուժեղ և միասին. Գոռ Հակոբյանը որդու հետ նոր լուսանկար է հրապարակել

Սիրված դերասան և երգիչ Գոռ Հակոբյանը ով այս օրերին որդու հետ գտնվում է Գերմանիայում, նոր լուսանկար է հրապարակել սոցիալական հարթակների իր էջերում։

Գոռը շարունակում է իր հետևորդներին պարբերաբար տեղեկություններ հայտնել բուժման ընթացքի մասին՝ պահպանելով դրական տրամադրվածությունն ու ամրությունը։

Լուսանկարը, որտեղ Գոռը որդու կողքին է, ևս մեկ անգամ փաստում է նրանց ամուր կապի և այս դժվարին փուլը միասին հաղթահարելու կամքի մասին։ Գոռը պարբերաբար կիսվում է թարմացումներով, ինչը մեծապես կարևորվում է նրա երկրպագուների կողմից, ովքեր անհանգստացած են և իրենց աջակցությունն են հայտնում ընտանիքին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գոռ Հակոբյանը հանդես էր եկել հորդորով՝ խնդրելով չշահարկել իրենց ընտանիքի համար այս բավականին ծանր ու պատասխանատու ժամանակաշրջանը։ Նա նշել էր, որ անձնական տեղեկությունների սխալ մեկնաբանումը կարող է ավելորդ լարվածություն ստեղծել։

Հետևորդները շարունակում են հարյուրավոր քաջալերող մեկնաբանություններ գրել՝ մաղթելով փոքրիկին շուտափույթ ապաքինում, իսկ ծնողներին՝ ուժ ու համբերություն։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են