Արտաքին 4 ամիս առաջ - 09:47 04-05-2026

Օմանում ափամերձ ջրերը կարմրել են՝ ծովախեցգետինների զանգվածային ոչնչացման պատճառով

Օմանի սուլթանության հարավարևմտյան ափերն ամբողջությամբ կարմրել են։ Դրա պատճառն այն է, որ ալիքները հսկայական քանակությամբ սատկած մանր ծովախեցգետիններ են դուրս նետում ծանծաղուտ։

Այդ մասին մայիսի 4-ին հայտնել է Սալալա քաղաքի բնակիչ Սիյահ Մուհամմեդը։

«Միրբաթ քաղաքի ափերին հսկայական քանակությամբ սատկած կրիլ է հայտնվել, ինչի հետևանքով տպավորություն է ստեղծվել, թե ծովի ջուրը կարմրել է», — հայտնել է նա։

Օմանյան «Muscat Daily» թերթի տվյալներով՝ Միրբաթի վայրի բնության և ջրային պաշարների պահպանության վարչությունն ու տեղական մունիցիպալիտետը սկսել են մաքրել լողափերը սատկած ծովախեցգետիններից՝ մարդկանց առողջությանը սպառնացող ռիսկերը և շրջակա միջավայրին հասցվող վնասը կանխելու, ինչպես նաև բնակիչների ու զբոսաշրջիկների համար ափամերձ գոտու որակը վերականգնելու նպատակով։

Գյուղատնտեսության, ձկնորսության և ջրային ռեսուրսների նախարարությունում հայտարարել են, որ նախնական արդյունքները ցույց են տալիս, որ երևույթը կապված է բնական գործոնների, այլ ոչ թե աղտոտման հետ։ Մանր խեցգետնակերպերը (երիտասարդ ծովախեցգետիններն ու կրիլը) չափազանց զգայուն են ծովային պայմանների փոփոխությունների նկատմամբ. ջրի ջերմաստիճանի կտրուկ տատանումները, լուծված թթվածնի մակարդակի նվազումը և ուժեղ հոսանքները կարող են ազդել նրանց գոյատևման վրա։

Նշվում է, որ ծովային այլ տեսակների շրջանում անկումներ չեն գրանցվել։

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
07:29 Թրամփը և ՏՏ ոլորտի ղեկավարները ստորագրել են ԱԲ-ի վերահսկողության համաձայնագիր