Ներքին 4 տարի առաջ - 15:15 11-10-2021

Սպիտակ քաղաքի «Չիչխան» գետի ափամերձ հատվածում հայտնաբերվել է տղամարդու դի՝ գանգի ոսկրերի կոտրվածքներով. ՔԿ

2021թ. հոկտեմբերի 8-ին՝ ժամը 21:30-ին, Սպիտակ քաղաքի բնակչուհին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ եղբայրը դուրս է եկել տանից և չի վերադարձել: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն:

Հաջորդ օրը՝ ժամը 10:30-ին, նույն քաղաքի Սայաթ-Նովա փողոցում գտնվող կամրջի մոտ՝ «Չիչխան» գետի ափամերձ հատվածում, հայտնաբերվել է հիշյալ տղամարդու դին՝ գանգի ոսկրերի կոտրվածքներով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվել են դեպքի վայրի և դիակի զննություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Հանձնարություն է տրվել հետաքննության մարմնին:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
07:29 Թրամփը և ՏՏ ոլորտի ղեկավարները ստորագրել են ԱԲ-ի վերահսկողության համաձայնագիր