Ներքին 1 տարի առաջ - 10:14 29-10-2024

Վանաձորի դպրոցում աշխատակիցը վայր է ընկել սեղանից և ողերի կոտրվածքներով հոսպիտալացվել. shamshyan.com

Հոկտեմբերի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Բազումի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վիկտոր Համբարձումյան փողոցի թիվ 25-րդ դպրոցում՝ աշխատանքի վայրում, սեղանի վրայից վայր ընկնելու հետևանքով «աջից 10-րդ և 11-րդ ողերի փակ կոտրվածք» ախտորոշմամբ «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ։

Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների կողմից՝ բաժնի պետ Արամ Հարությունյանի գլխավորությամբ կատարված ստուգումներով պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Լոռու մարզի բնակիչ 43-ամյա Գնել Տ․-ն է, ով նույն օրը՝ ժամը 13։00-ի սահմաններում, վերոհիշյալ դպրոցում հոսանքի մոնտաժման աշխատանքներ իրականացնելիս սեղանի վրայից վայր է ընկել և մարմնի աջ շրջանով հարվածել սեղանի եզրին, որի հետևանքով ստացել է վերոնշյալ մարմնական վնասվածքները:

Դեպքի փաստով ոստիկանության Բազումի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:

Գնել Տ․-ն աշխատում է նշված դպրոցում՝ որպես ընթացիկ վերանորոգող մասնագետ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

11:06 Flydubai չվերթի ինքնաթիռում տագնապի կարճատև ազդանշան է ստացվել, որը վկայում է ինքնաթիռի առևանգման մասին
13:57 Այսօր առավոտյան ձերբակալվել է GeorgX-ը
16:00 Աղետալի պատերազմի սկզբի ավարտին մնաց մի քանի ժամ
09:32 Կատվալյանի կինը սկսել է ներկայացնել 5֊ամյա վաղեմության հայտարարագրերը
14:07 Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել
16:28 Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
21:31 Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. ԶԼՄ
15:22 Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ
13:00 «Մեր իմաստուն և հզոր նախագահ»․ Առուշ Առուշանյանի և Վլադիմիր Աբունցի մասին
07:29 Թրամփը և ՏՏ ոլորտի ղեկավարները ստորագրել են ԱԲ-ի վերահսկողության համաձայնագիր