Դերասանուհի և հաղորդավարուհի Անահիտ Կիրակոսյանը, ով հանրությանը հայտնի է իր պայծառ, էներգիկ և միշտ ժպտերես կերպարով, այս անգամ ներկայացել է բոլորովին նոր ու անսովոր կողմից։ Նրա նոր հրապարակումը ստիպել է հետևորդներին կանգ առնել ու մտորել։
Այս ֆոտոշարքում Անահիտը հեռացել է իրեն բնորոշ դասական կամ ամենօրյա ոճից՝ ընտրելով ավելի խոր, գուցե նաև մի փոքր դրամատիկ կերպար։ Լուսանկարներն աչքի են ընկնում իրենց գեղարվեստական լուծումներով և հուզական հագեցվածությամբ, ինչը բնորոշ չէ դերասանուհու նախկին հրապարակումներին։
Լուսանկարների շարքն էլ ավելի մեծ հետաքրքրություն է առաջացրել դերասանուհու ընտրած կարճ, բայց բովանդակալից մակագրության շնորհիվ. Լռությամբ խոսող պատմությու: Այս տողերը լուսանկարներին հաղորդել են պատմողական բնույթ՝ թույլ տալով յուրաքանչյուր հետևորդի տեսնել ու զգալ սեփական պատմությունը դերասանուհու հայացքում և կեցվածքում։
Թամարա Քալանթարյան
Թամարա Քալանթարյան