Ներքին 1 ամիս առաջ - 23:00 02-05-2026

Իշխանությունները շատ ճիշտ են անում, որ վախենում են «Գյումրի-2»-ից. Մարտուն Գրիգորյան

Անահիտ Չալիկյան

Լրագրող

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը Oragir.News-ի հետ զրույցում անդրադարձել է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։

Պատգամավորը նշել է, որ քաղաքական գործընթացների գնահատականը տալու է ժամանակը, իսկ վերջնական խոսքը պատկանում է ժողովրդին։

Խոսելով իշխանությունների վարքագծի և հնարավոր մտավախությունների մասին՝ Գրիգորյանը ընդգծել է․ «Իշխանությունները շատ ճիշտ են անում, որ վախենում են «Գյումրի-2»-ից»։

Նրա խոսքով՝ առաջիկա ընտրությունները կարող են դառնալ կարևոր շրջադարձային փուլ, որտեղ քաղաքացիները հնարավորություն կունենան հստակ դիրքորոշում արտահայտելու երկրում ընթացող քաղաքական գործընթացների վերաբերյալ։

Մանրամասները` տեսանյութում։

Անահիտ Չալիկյան Անահիտ Չալիկյան