Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 21:16 01-05-2026

6-7 հազար դրամով 16 ժամ աշխատում ենք․ արժանապատիվ աշխատանքը դեռ խնդիր է․ քաղաքացիներ

Մերի Հակոբյան

Լրագրող

Oragir.News-ը Մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ զրուցել է քաղաքացիների հետ՝ հասկանալու նրանց վերաբերմունքը տոնի և ներկայիս աշխատանքային պայմանների վերաբերյալ։

Քաղաքացիներից մեկը նշեց, որ տոնական միջոցառումները հիմնականում հետաքրքիր են երեխաների համար.

«Եթե որպես շոու ենք նայում՝ նորմալ է, երեխաների համար հետաքրքիր է, բայց ընդհանուր առմամբ չգիտեմ՝ ինչ միջոցառումներ կան»։

Անդրադառնալով աշխատանքային պայմաններին՝ քաղաքացիները տարբեր կարծիքներ հայտնեցին․

«Կան մարդիկ, որ գոհ են, կան՝ դժգոհ։ Ամեն ինչ կախված է նրանից, թե որտեղ են աշխատում և ինչ պայմաններում»։

Ժամանակի ընթացքում տեղի ունեցած փոփոխությունների մասին խոսելիս՝ նրանք նկատեցին, որ իրավիճակը միանշանակ դրական ուղղությամբ չի զարգացել․

«Անշուշտ՝ փոփոխություններ եղել են, բայց չէի ասի՝ դեպի լավը։ Ամեն ժամանակ իր պահանջներն ունի»։

Մեկ այլ քաղաքացի, համեմատելով խորհրդային տարիները ներկայիս իրավիճակի հետ, ընդգծեց մարդկային հարաբերությունների տարբերությունը․

«Ես սովետական մարդ եմ։ Մեր ժամանակներում հարգանք կար, բարիություն, բոլորս մի ընտանիքի նման էինք աշխատում։ Հիմա մարդիկ ավելի փակ են, կարծես՝ քարացած լինեն»։

Քաղաքացին նաև բարձրաձայնեց աշխատողների ծանր պայմանների մասին․

«Կան տեղեր, որտեղ մարդիկ աշխատում են մինչև 16 ժամ՝ ստանալով ընդամենը 6-7 հազար դրամ։ Սա շատ քիչ է»։

Հարցվածները նկատեցին, որ աշխատանքային պայմանները պետք է վերահսկվեն, բայց վերահսկողություն գրեթե չկա։

Մանրամասները` տեսանյութում:

Մերի Հակոբյան
Մերի Հակոբյան