Ներքին 2 տարի առաջ - 17:35 26-02-2024

286 հազար դրամ արժողությամբ 240 պլանշետը ՆԳՆ-ն գնել է 393 հազար դրամով

«2023 թվականի հունիս ամիսն ՆԳՆ-ն ջրային պարեկների համար 40 համակարգչային պլանշետների ձեռքբերման նպատակով՝ նախահաշվարկային գին սահմանելով 15 մլն 760 հազար դրամ, կամ մեկ հատի արժեքն 394 հազար դրամ»,-ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի ու պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց Հաշվեքննիչ պալատի անդամ Կարեն Կարապետյանը՝ ներկայացնելով «Ներքին գործերի նախարարությունում 2023 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը։

Նա տեղեկացրեց, որ աճուրդին մասնակցել են երկու ընկերություն «ԳԳԵ հոլդինգ» ՍՊԸ-ն ու «Էլ Մարկետ» ՍՊԸ-ն, և նվազագույն գին էր սահմանվել 393,99 հազար դրամ, այսինքը 0.01 դրամ պակաս նախահաշվարկային արժեքից։

«Այս մասով հաստատվեց հանգամանքը, որ «Էլ Մարկետ» ՍՊԸ-ին փոխկապակցված «Էլդորադո» էլեկտրոնային հարթակը նույն պլանշետը հատավաճառով վաճառում է 286 հազար 900 դրամով, մանրածախի մասին է խոսքը, այսինքը՝ 107 հազար դրամով պակաս, քան ոստիկանությունը»,- ասաց Կարապետյանը։

Նրա խոսքով՝ 40 պլանշետի մեջ 4 մլն 280 հազար դրամի տարբերություն է արձանագրվել և բացի այդ մրցույթի ժամանակ պարամետրեր են պարտադիր սահմանվել, որոնք միայն «Սամսունգ» ընկերության պլանշետներին է բնորոշ, այսինքն ուղղորդում է եղել, որը գնումների գործընթացով անհամապատասխանություն է։

«Նույն պլանշետը նույն մատակարարից, նույն արժեքով գնվել են նաև 2023 թվականի հունվարին ՝ 200 հարտ, 393,99 հազար դրամով, այստեղ արդեն տարբերությունը շուրջ 26 մլն դրամ է»,-ասաց Հաշվեքննիչ պալատի անդամը՝ հավելելով, որ «Սամսունգ» ընկերության Մեծ Բրիտանիայի հարթակում նույն պլանշետը վաճառվում է 233 900 դրամով և արդյունքում հաշվարկվել է 30 մլն-ը գերազանցող հավելյալ ծախս։

ՆԳՆ ներկայացուցիչը պատճառաբանեց, որ հավելյալ գումարը սպասարկման ծախսերի համար է, իսկ ընկերության հարթակում վաճառված պլանշետները 2-3 հատ են եղել և գովազդի համար ինքնարժեքից ցածր է վաճառվել։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք