Ներքին 2 ամիս առաջ - 19:14 01-05-2026

Ընտրակաշա՞ռք, թե՞ աջակցություն․ Նարեկ Նալբանդյանի թռչնաֆաբրիկան հավ է բաժանում

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Նախընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտումներ բացահայտող իշխանությունը, պարզվում է, առաջինը հենց ինքն է խախտում դրանք։ Սակայն ժանրի «կանոններով»՝ իրենց դեպքում դա խախտում չէ, մինչդեռ մյուս թեկնածուների դեպքում՝ խախտում է։

Oragir.News-ի աղբյուրների փոխանցմամբ՝ «Շիրակ» թռչնաֆաբրիկան հավ է բաժանում Շիրակի մարզի անապահով ընտանիքներին։ Տեղեկության վերաբերյալ Oragir.News-ը փորձել է կապ հաստատել ֆաբրիկայի տնօրեն Հայկ Մաթևոսյանի հետ, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին չի պատասխանել։

Ավելին, «Շիրակ» թռչնաֆաբրիկայի ֆեյսբուքյան հարթակում նշված հեռախոսահամարին կատարված զանգերը նույնպես մնացել են անպատասխան։ Նշենք, որ Բայանդուրում գործող «Շիրակ» թռչնաբուծական ֆաբրիկայի սեփականատերը գործարար Նարեկ Նալբանդյանն է, ում անվան հետ են կապվում հանրապետության տարբեր համայնքներում գործող «88» սուպերմարկետների ցանցը։

Հիշեցնենք, որ գործարար Նարեկ Նալբանդյանը ոչ միայն Նիկոլ Փաշինյանի հետ կապվող գործարարներից է, այլ նաև ՔՊ-ի ցուցակով առաջադրվել է որպես պատգամավորի թեկնածու (ցուցակում՝ 154-րդ համար)։

Ֆաբրիկայի աշխատողները Oragir.News-ի հարցերը թողել են անպատասխան․ ոմանք ձևացրել են, թե նման բան չի կարող լինել, իսկ կային նաև մարդիկ, ովքեր տեսախցիկն անջատելուց հետո անկեղծացել են՝ նշելով, որ ունեն մեծ քանակությամբ արտադրանք և հնարավոր է, որ այն անապահով մարդկանց վաճառվում է ավելի էժան։ Մեղմ ասած՝ շահում են թե՛ այդ մարդիկ, թե՛ Նարեկ Նալբանդյանը։

Այս տեղեկության վերաբերյալ մինչ այս պահը որևէ պաշտոնական արձագանք չկա։ Վերադառնանք Հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարությանը․ «Հակակոռուպցիոն կոմիտեն, Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ, հիշեցնում է, որ ընտրությունների նշանակման օրվանից մինչև ընտրությունների ավարտը թեկնածուների, կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների անդամների, ինչպես նաև նրանց լիազորված կամ վստահված անձանց կողմից ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով որևէ գույք տալը, ծառայություններ մատուցելը կամ նման գործողություններ խոստանալը արգելված է և առաջացնում է քրեական պատասխանատվություն։ Արգելքը վերաբերում է նաև բարեգործության անվան տակ նախընտրական քարոզչություն իրականացնելուն»։

Հիշեցնենք նաև, որ նախագահ Վահագն Խաչատուրյանի ստորագրած հրամանագրով՝ Ազգային ժողովի ընտրությունները կանցկացվեն հունիսի 7-ին։ Ստացվում է, որ այստեղ գործում են երկակի ստանդարտներ․ այն, ինչ ընդդիմության համար պատժելի է, իշխանությանը թույլատրելի է։

Այս հրապարակումից օրեր անց Նարեկ Նալբանդյանի փաստաբան Կարեն Տոնոյանը կապ հաստատեց Oragir.News-ի խմբագրություն՝ պարզաբանելով, որ Նարեկ Նալբանդյանը ՔՊ-ի ցուցակով պատգամավորի թեկնածու չի առաջադրվել, իսկ Շիրակ թռչնաֆաբրիկայի կողմից մարզի անապահով ընտանիքներին հավ բաժանելու մասին լուրը իրականությանը չի համապատասխանում։

Անահիտ Չալիկյան Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ