Ուղիղ եթեր
Ներքին 5 ամիս առաջ - 16:39 01-05-2026

Կառավարությունը ՀԷՑ-ի համար առաջարկում է 380,000 դոլար. Ազատություն

Հայաստանի կառավարությունը Հայաստանի էլեկտրական ցանցերի ձեռքբերման համար բաժնետերերին՝ Սամվել Կարապետյանի ընտանիքին, առաջարկել է մոտ 23.3 միլիարդ դրամ՝ 62 մլն 300 հազար դոլար, պայմանով, որ Կարապետյանը ընկերությանը վերադարձնի վերջին տասը տարիներին ստացած շահաբաժինները՝ 23 մլրդ 158 մլն դրամը։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Ազատություն» ռադիոկայանի տրամադրության տակ է հայտնվել Հայաստանի էլեկտրական ցանցերի 100 տոկոսի ձեռքբերման համար կառավարության առաջարկը, որի բովանդակությունը չեն բարձրաձայնում ո’չ կառավարությունը, ո’չ էլ ՀԷՑ-ի սեփականատերերը։ Փաստացի, եթե սեփականատերը իր ստացած շահաբաժինները վերադարձնի ընկերությանը, կառավարության՝ ՀԷՑ-ի բաժնետոմսերի համար առաջարկը կկազմի 142 մլն դրամ՝ 380 000 դոլար։

«Ազատություն» ռադիոկայանը գրավոր դիմել էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ խնդրելով հայտնել՝ իրենց կողմից ի՞նչ գնառաջարկ է ներկայացվել ՀԷՑ-ի բաժնետոմսերի դիմաց, ի՞նչ բանաձևի հիման վրա է որոշվել այդ գինը, որքա՞ն է կազմում ՀԷՑ-ի շուկայական արժեքը։ Ի պատասխան՝ նախարարությունից նշել են, որ ՀԷՑ-ը տասնյամյակներ առաջ եղել է մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկում՝ անպատասխան թողնելով մյուս հարցերը։ Հետագայում ՏԿԵՆ-ից հաղորդեցին, որ «քննարկումներ են ընթանում ու հավելյալ տեղեկատվություն այդ մասով հաղորդել չեն կարող»։

Այնինչ գնառաջարկի շուրջ քննարկումներն այս փուլում ավարտվել են փետրվարի 17-ին, երբ ՏԿԵՆ նախարարը ԴԽ/21.1/5614-2026 գրությամբ ՀԷՑ-ի բաժնետոմսերի գնման համար առաջարկել է 23.3 մլրդ դրամ, պայմանով, որ ՀԷՑ-ի սեփականատերը ՀԷՑ-ին պիտի վերադարձնի 23 մլրդ 158 միլիոնը։

«Ազատություն»-ը նաև գրավոր դիմել էր ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին, խնդրելով հայտնել, թե որքա՞ն է ընկերության շուկայական արժեքը, ինչ մեթոդով է փոխհատուցումը հաշվարկվել։ Ընկերությունից հարցմանը չեն արձագանքել։

Ի՞նչ արժե ՀԷՑ-ը

Այս տարվա հունվարի վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ այս պահին ՀԷՑ-ի շուկայական արժեքի գնահատում է ընթանում։ 3 ամիս անց էլ կառավարությունը չի հայտնում, թե որքա՞ն է ընկերության շուկայական արժեքը։ Այնուհանդերձ, կան որոշ տվյալներ, որ կարող են պատկեր ձևավորել ՀԷՑ-ի արժեքի մասին, թեպետ դրանք ամբողջական կարող են չլինել։ Այսպես, ընկերության 2024-ի հաշվետվության մեջ նշվում է, որ ընկերության սեփական կապիտալը մոտ 137 մլրդ դրամ է՝ այսօրվա փոխարժեքով՝ 367 մլն դոլար։ Հաշվետվության սեփական կապիտալի բաժինը, որպես կանոն արտացոլում է ընկերության արժեքը՝ առանց վարկերի և այլ պարտավորությունների, ինչպես նաև առանց ապագա շահութաբերության հաշվարկի և բրենդի արժեքի։ Այնուհանդերձ, ընկերության շուկայական արժեքը կարող է շեղվել սեփական կապիտալի արժեքից։

ՀԷՑ-ի բաժնետոմսերի գնի հարցում կա նաև մեկ այլ հնարավոր կողմնորոշիչ ։ 2017-2022 թվականներին ՀԷՑ-ը վարկեր էր ներգրավել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից, Ասիական զարգացման բանկից, Միջազգային ֆինանսական կորպորացիայից, և ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը գրավադրված էր հենց այս վարկերի ստացման համար։ Նշված կառույցներից ընկերության ստացած վարկերի չափը 2021-ին առնվազն 125 մլն դոլար էր և, ըստ ընթացակարգերի մինչ վարկերի տրամադրումը միջազգային բանկերը պետք է գնահատեին ընկերության բաժնետոմսերի արժեքը։ Թեպետ սա բաց ու հրապարակվող թիվ չէ, սակայն կարելի է ենթադրել, որ ընկերության բաժնետոմսերի արժեքն այնպիսին է եղել, որ թույլ է տվել այս բանկերին 125 մլն դոլարի վարկեր տրամադրել, այլապես, նվազ արժեքի դեպքում, հաշվի առնելով ռիսկերը, համաձայնագրերը չէին կնքվի։

Կառավարության կողմից մատնանշված ու ՀԷՑ-ի սեփականատիրոջը վճարված շահաբաժնի գումարի՝ 22 մլրդ 185 միլիոն դրամի մեծ մասը, ըստ հաշվետվության, Կարապետյանին վճարվել է վերը նշված միջազգային կառույցների համաձայնությամբ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր