Նիկոլ Փաշինյանի երկրպագու բիզնեսմենին` Վարդան Սրմաքեշին, պատկանող «Արմսվիսբանկ» ՓԲԸ֊ն անողոք է վարկի մարումները ուշացրած վարկառուների նկատմամբ։
2 միլիարդ դրամի գույքը վիթխարի ակտիվ է, իսկ նրա ետևում բազում ճակատագրեր են, բռնագրավման արդյունքում` գուցե խորտակված։ Այս թիվը նաև ցուցիչ է, որ հակառակ տնտեսական աճի մասին պնդումներին և «Սաշիկի բացակայությանը»` անվճարունակ բիզնեսմենները շատանում են։
Հավելենք, որ «Արմսվիսբանկը» քաղաքացիների գույքը բռնագանձելուն զուգահեռ չի մոռացել ֆինանսական ներարկումներ իրականացնել «Իմ քայլը» հիմնադրամին։