Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 21:48 30-04-2026

Սահմանամերձ Մեղրաշատում պահպանվում է մեկդարյա հունական գերեզմանոցը. տեսանյութ

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Շիրակի մարզի սահմանամերձ Մեղրաշատ գյուղում մինչ օրս պահպանվել է մեկդարյա պատմություն ունեցող հունական գերեզմանոցը։

Մեղրաշատցիները պատմում են, որ գերեզմանոցում նաև հույն աշուղ է հուղարկավորված եղել, մարդիկ այդ գերեզմանին վերաբերվել են որպես սրբավայրի։

Չնայած ժամանակի ազդեցությանը՝ գերեզմանոցի մի շարք հատվածներ պահպանվել են՝ ներառյալ տապանաքարեր և հին կառույցների մնացորդներ, որոնք վկայում են այստեղ երբևէ գոյություն ունեցած բազմազգ համայնքի մասին։

Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է գերեզմանոցի ներկայիս վիճակը։

Անահիտ Չալիկյան Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված