Ներքին 1 ամիս առաջ - 11:29 30-04-2026

Մակրոնը մայիսի 5-ին կլինի Գյումրիում և կմասնակցի համերգի

Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնը մայիսի 5-ին՝ պետական այցի շրջանակում կլինի Գյումրիում և կմասնակցի մեծ համերգի։

Այս մասին տեղեկանում ենք կառավարության այսօրվա՝ ապրիլի 30-ի նիստին ներկայացված նախագծերից։

Կառավարությունը համերգի կազմակերպման նպատակով կհատկացնի մոտ 393 մլն դրամ՝ ավելի քան մեկ միլիոն դոլար։

«Մայիսի 5-ին Գյումրիի Վարդանանց հրապարակում նախատեսվում է կազմակերպել մեծ համերգ՝ նվիրված Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությանը և մշակութային համագործակցության խորացմանը: