Նիկոլ Փաշինյանի կողմից միս ու արյուն ստացած «Քաղաքացու օրը», եթե Հանրապետության մի շարք քաղաքներում նշվել է, ապա Գյումրիում՝ ոչ։ Գյումրին հերթական անգամ մերժել է այս իշխանությունների օրակարգերը։
Այսօր Գյումրիում ևս տոնական մթնոլորտ էր, սակայն ոչ «Քաղաքացու օրվա» տրամաբանությամբ, որը, շատերի գնահատմամբ, վերածվել է սովորական կերուխումի։
Գյումրիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում հնչել են ազգային երգ ու պար։ Գյումրեցի երիտասարդների համար կազմակերպվել է ազգային երգի և պարի բաց դաս, որին մասնակցել են «Մեր երգերը և մենք» նախաձեռնությունը, «Հրայրք» ավանդական երգի-պարի խումբը, ինչպես նաև «Մենք/Սառնաղբյուր» ավանդական երգի-պարի խումբը։
Տոնական միջոցառումները շարունակվել են նաև Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում, որտեղ կայացել է հոգևոր համերգ։
Համերգին ելույթ են ունեցել «Խազեր» երգչախումբը, «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը, «Փոքր Խազեր», «Անահիտ», ինչպես նաև Գյումրու «Վարդուհի» արվեստի դպրոցի մանկական երգչախմբերը։
Անահիտ Չալիկյան
Անահիտ Չալիկյան