Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 17:27 25-04-2026

Սիրիայից և Իրաքից Հայաստան տեղափոխված անձինք ամեն պահի վախենում են, որ կհայտնվեն փողոցում

Այսօր՝ ապրիլի 25-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Երևանում՝ Մոլդովական 29/2 հասցեի շենքում։ Շենքի երրորդ հարկի թվով 13 բնակարանների բնակիչները բողոքի ձայնն էին բարձրացրել՝ նշելով, որ կարող են մեկ տարվա ընթացքում զրկվել իրենց բնակարաններից։

Բնակիչները SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում նշեցին, որ իրենք Սիրիայից և Իրաքից Հայաստան տեղափոխված անձինք են, որոնք արդեն շուրջ երկու տասնամյակ բնակվում են տվյալ հասցեում։ Նրանց խոսքով՝ այդ ընթացքում բոլորը ստացել են ՀՀ քաղաքացիություն, բարեխղճորեն օգտագործել են իրենց հատկացված բնակարանները, կատարել կոմունալ վճարումները և անհրաժեշտության դեպքում իրականացրել վերանորոգման աշխատանքներ։

Բնակիչների փոխանցմամբ՝ նախկինում շենքում գործել է «Հանրակացարաններ» ՊՈԱԿ-ը, որի միջոցով էլ իրենց տրամադրվել են բնակարանները։ Նրանք նշում էին, որ վերին հարկերի բնակիչների մի մասը կարողացել է օգտվել օրենքով սահմանված հնարավորություններից և ձեռք բերել սեփականության վկայականներ։ Սակայն իրենց դեպքում այդ գործընթացը չի իրականացվել։

Նրանց խոսքով՝ 2026 թվականի հունվարի 28-ին շենք են այցելել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Օթևան» ՊՈԱԿ-ի աշխատակիցները և առաջարկել ստորագրել նոր պայմանագիր, որի համաձայն՝ բնակիչները պետք է մեկ տարվա ընթացքում կարգավորեն իրենց բնակարանային հարցերը, հակառակ դեպքում մինչև 2027 թվականի փետրվարի 1-ը պարտավորվում են ազատել բնակարանները։ Բնակիչների պնդմամբ՝ պայմանագիրը չստորագրելու դեպքում իրենց տրվել է ընդամենը 24 ժամ՝ տարածքը լքելու համար։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
19:37 Ավտովթար՝ Լոռու մարզում․ բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
21:10 Նիկի Մինաժը՝ Սպիտակ տան ուշադրության կենտրոնում․ ինչո՞ւ են խոսել նրա հնարավոր նշանակման մասին
21:47 Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. Հետք
21:12 Արարատի համայնքապետը սպառնում է դատի տալ «Ուժեղ Հայաստան»-ի անդամին՝ Տիգրանաշենի խաղահրապարակի պատճառով
21:34 Կրակոցներ, ենթադրյալ սպառնալիքներ և ամուսնալուծություն․ նոր մանրամասներ Ջիգանի ու Սամոյլովայի շուրջ