Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 23:58 23-04-2026

Դուք պատրաստվում եք աջակցել մի մարդու, ում ատում է ՀՀ բնակչության ավելի քան 80 տոկոսը. ուղերձ՝ ԵՄ ղեկավարներին

«ՆԺԱՐ» սահմանադրական շարժման ֆեյսբուքյան էջի գրառումը.

Ուղերձ Եվրոպական միության երկրների ղեկավարներին
Հարգելի պետությունների ղեկավարներ,
այս նամակը ձեզ եմ ուղղում որպես պաշտոնական ուղերձ եւ այն կուղարկեմ Երեւանում ձեր դեսպանությունների միջոցով:

Հարգելի տիկնայք եւ պարոնայք,
որպես ընդդիմության ներկայացուցիչ, որպես «ՆԺԱՐ» սահմանադրական շարժման անդամ, որպես տեխնոլոգիաների բնագավառի նորարար (ունեմ ավելի քան 46 արտոնագիր), որպես մարդ, ով ամբողջ կյանքում ձգտել եւ ուրախացել է իմ հայրենիքում ժողովրդավարության զարգացմամբ, ես ողջունում եմ ձեր այսպատվիրակության ժամանումը։ Հուսով եմ՝ դուք ավելի լավ կճանաչեք եւ ավելի կսիրեք մեր երկիրը։

Սակայն այսօր ինձ, ինչպես նաեւ մեր բնակչության ավելի քան 80 տոկոսին, հուզում է մի հարց. դուք պատրաստվում եք ընտրություններից առաջ աջակցել մի մարդու, ում բացահայտ ատում է մեր բնակչության ավելի քան 80 տոկոսը: Նման հարգարժան հավաքի այդպիսի մտադրությունը մտահոգում է բոլոր ընդդիմադիր ուժերին:

Հայաստանը համեմատաբար երիտասարդ ժողովրդավարություն է, որը հենց սկզբից ենթարկվել է ծանր փորձությունների: Հայաստանի նորագույն պատմության մեջ չի եղել ոչ մի դեպք, երբ իշխանությունը ազնիվ ճանապարհով փոխվել է հերթական ընտրությունների միջոցով (երկու անգամ փոխվել է արտահերթ ընտրությունների միջոցով): Մեզ խիստ մտահոգում է այն մոտեցումը, երբ ժողովրդավարական Եվրոպան Ռուսաստանին մեղադրում է հիբրիդային պատերազմ վարելու համար, բայց ինքն է ներքաշվում նման մարտավարության մեջ:

Կրկնակի ստանդարտների այս պրակտիկան հանգեցնում է նրան, որ մեր ժողովուրդը տեսնում է. երբ 2023 թվականին Արցախի տարածքից վտարվում էին մեր հայրենակիցները (ավելի քան 120 հազար մարդ), որտեղ նրանք ապրել են հազարամյակներ շարունակ, այսինքն՝ ենթարկվում էին ցեղասպանության, ԵՄ-ն լռում էր եւ որեւէ պատժամիջոց չէր կիրառում այն երկրի ավտորիտար ղեկավարի նկատմամբ, որտեղ իրավունքն ու օրենքը չեն գործում:

Երբ Հայաստանի ղեկավարը պայքար էր տանում սեփական ժողովրդի դեմ՝ խաբելով նրան, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկներ չկան, եւ 5 000 երիտասարդ տղաների ուղարկում էր մահվան, որպեսզի իրեն դավաճան չանվանեն, ԵՄ-ն լռում էր եւ չէր ասում, որ առաջարկներ կային:

Երբ նույն ղեկավարը (խախտելով ՀՀ Սահմանադրությունը) պայքար սկսեց Հայաստանյայց Սուրբ Առաքելական Եկեղեցու դեմ, սկսեց զանգվածաբար բանտարկել եւ առանց հիմնավորման եկեղեցու ղեկավարությանն անվանեց ահաբեկիչներ եւ օտար պետությունների հատուկ ծառայությունների գործակալներ (ինչը սուտ է, քանի որ կասկածելի բովանդակությամբ միայն մեկ փաստաթուղթ կա ՊԱԿ-ի հետ համագործակցության մասին), Եվրոպայում ոչ ոք չասաց. «Ի՞նչ եք անում, ինչպե՞ս կարելի է ոտնահարել հավատացյալների իրավունքները, որոնք հավատում են մի եկեղեցու, որն ավելի քան 2000 տարեկան է, մի երկրում, որը պաշտոնապես քրիստոնեություն է ընդունել 1725 տարի առաջ»:

Իսկապե՞ս ձեզանից ոչ ոք, լինելով ժողովրդավար, քրիստոնյա եւ պետական գործիչ, չի մտածել՝ էլ որքա՞ն պետք է չարչարվի այս ժողովուրդը, որպեսզի իրավունք ունենա գոյատեւել ինքնիշխան եւ արդար՝ հայկական պետության տեսքով:

XX դարի սկզբի Հայոց ցեղասպանություն, 1920-ականներին բոլշեւիկների կողմից մտավորականության ոչնչացում, Երկրորդ համաշխարհային պատերազմ՝ բնակչության 30 տոկոսի կորստով, երկու Ղարաբաղյան պատերազմ, 2023 թվականին արցախցիների վտարում եւ ցեղասպանություն… Որքա՞ն ավել:

Իսկապե՞ս այդքան կարեւոր է մեր հարեւանից էժան նավթ գնել եւ փակել աչքերը նրա բոլոր հակամարդկային գործողությունների վրա: Իսկապե՞ս ձեզ համար այդքան կարեւոր է Հայաստանը պոկել Ռուսաստանից, որ պատրաստ եք ոչնչացնել հայկական պետականությունը:

Ուղղակի աջակցություն ցուցաբերելով մի մարդու, որն ահաբեկում է սեփական ժողովրդին՝ ուղիղ ասելով, որ եթե ինքը «իշխանության մեջ չմնա, պատերազմ կլինի»: Նա բառացիորեն ասում է, որ Ադրբեջանին միջազգային իրավունքը չի հետաքրքրում: Այսինքն՝ դուք ասոցացնում եք ձեզ մի մարդու հետ, ով ահաբեկում է մեր ժողովրդին, աջակցում եք նրան եւ ասում եք մեզ. «Վախեցե՛ք Ադրբեջանից, եթե Փաշինյանին չընտրեք»: Բայց մոռացել հիշեցնել մեզ, թե ինչու պետք է վախենանք Ադրբեջանից, բայց չվախենանք Ռուսաստանից:

Դուք ուզո՞ւմ եք աջակցել այն մարդուն, ով հանրային հեռուստաալիքը վերածել է իր կուսակցության քարոզչության խոսափողի։

Այս պատճառով, ինչպես նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իր անօրինական գործողությունների համար, մենք բողոքներ ենք ներկայացրել գլխավոր դատախազին։ Սակայն, ինչպես բոլոր ձեւավորվող ավտոկրատիաների դեպքում է լինում, որեւէ իմաստալից արձագանք չի եղել։

Այո, մենք հասկանում ենք, որ Փաշինյանը շատ հարմար է բոլորի համար, բացի մեզանից, բացի հայ ժողովրդից, բայց ինչպե՞ս կարող եք նայել հայելու մեջ կամ ձեր երեխաների աչքերի մեջ, երբ ձեր հովանավորյալի օգնությամբ ոչնչացվում է հայկական քաղաքակրթության հիշողության, մշակութային եւ էթնիկական ենթաշերտը, որը շատերն ուզում են մոռանալ, սրբել երկրի երեսից։

Բայց փառք Աստծո։ Նրա օգնությամբ եւ նոր տեխնոլոգիաների միջոցով կապացուցվի, որ հայկական քաղաքակրթությունը գոյություն ունեցել է եւ շարունակելու է գոյություն ունենալ Հայաստանի Հանրապետության ազատ եւ խաղաղ հողի վրա։ Եվ որպեսզի ապագայում չամաչեք, մենք ձեզանից քիչ բան ենք խնդրում՝ խաղաղություն, մեր ինքնիշխան տարածքը, հարգանք մեզ եւ մեր մշակույթի նկատմամբ։

Գուցե՞, այնուամենայնիվ, մեզ հնարավորություն թողնեք ունենալ բարեկամական տնտեսական եւ քաղաքական հարաբերություններ ինչպես ԵՄ-ի, այնպես էլ Ռուսաստանի հետ: Գուցե՞ փորձենք բացառություն անել մի փոքրիկ, քրիստոնյա, ժողովրդավարական երկրի համար, որը կարող է կամուրջ դառնալ Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ: Գուցե՞ չմիջամտեք մեր ժողովրդի ընտրությանը եւ ապացուցեք, որ իսկական ժողովրդավարներ եք: Գուցե՞ օգնեք մեզ հաստատել իրական եւ արդար խաղաղություն մեր հարեւանների հետ: Եվ ամենակարեւորը՝ գուցե՞ օգնեք ազատել Բաքվի բանտերում պահվող բոլոր հայ ռազմագերիներին:

Մենք՝ Հայաստանի բնակիչներս, խնդրում ենք միայն արդարություն եւ խաղաղություն: Հուսով ենք, որ դուք գոհ կմնաք մեր հյուրընկալությունից: Հուսով ենք, որ դուք իրոք ցանկանում եք ժողովրդավարություն տեսնել Հայաստանում եւ, հետեւաբար, չեք օգնի մի մարդու, որը հավաքելով առավելագույնը 25 տոկոս ձայն, իշխանությունը կփորձի վերցնել նույնիսկ սեփական բնակչությանը գնդակահարելու միջոցով, որն ամեն օր ստում է թե՛ ձեզ, թե՛ Ռուսաստանին, որը 2021 թվականի իր նախընտրական ծրագրից ոչ մի խոստում չի պահել, այլ ամեն ինչ արել է հակառակը, եւ օգտագործելով քաղտեխնոլոգիաներ՝ ամեն օր ծաղրում է մեր ժողովրդին եւ, հետեւաբար, ատելի է բնակչության ավելի քան 80 տոկոսի կողմից:

Խորին հարգանքով եւ հույսով՝
Արտաշես Իկոնոմով
«ՆԺԱՐ» սահմանադրական շարժման համահիմնադիր
P.S. . Խնդրում ենք բոլոր կուսակցություններին եւ մեր քաղաքացիներին միանալ մեզ եւ ստորագրել այս հայտարարությունը՝ Հայաստանում ԵՄ երկրների դեսպանություններին փոխանցելու նպատակով:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան