Ուղիղ եթեր
Արտաքին 1 ամիս առաջ - 23:52 23-04-2026

Մենք հասել ենք մեր նպատակների մոտ 75 տոկոսին. Թրամփը՝ Իրանի մասին

Մենք հասել ենք մեր նպատակների մոտ 75 տոկոսին։ Մենք մի փոքր շուտ դադարեցրինք, քանի որ նրանք ցանկանում էին խաղաղություն հաստատել։

Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով Իրանի մասին:

«Մենք ունենք 100 տոկոս արդյունավետ շրջափակում։ Եվ նրանք ոչ մի գործարք չեն ստանում։

Նրանք ուզում են գործարք կնքել։ Մենք խոսել ենք նրանց հետ, բայց նրանք նույնիսկ չգիտեն, թե ով է ղեկավարում երկիրը։ Նրանք խառնաշփոթի մեջ են»,- ասել է նա։