ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործընկերների հետ հետևել են Իսակովի պողոտայում իրականացվող միջին նորոգման աշխատանքների ընթացքին:
Այս մասին հայտնել են ՀՀ ՏԿԵ նախարարությունից:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ՝ 11.4կմ ընդհանուր երկարությամբ։
Գործընթացը նախատեսվում է ավարտել առաջիկա շաբաթվա ընթացքում։