Ներքին 1 ամիս առաջ - 14:23 23-04-2026

Նախկին հյուպատոսը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման

«Հրապարակ»-ը գրում է․ «2025-ի ամռանը «Հրապարակը» գրեց, որ հենց օդանավակայանում հայ կին դիվանագետ է ձերբակալվել` լրտեսության կամ պետական դավաճանության մեղադրանքով, որին հաջորդել էին ԱԳՆ-ում խուզարկություններ, համակարգիչների ու փաստաթղթերի առեւանգում, սակայն մեր բոլոր հարցումներին ի պատասխան ԱԳՆ-ից եւ քննչական մարմիններից եռանդով հերքում էին այդ տեղեկությունը:

Սակայն մի քանի օր անց հայտնի դարձավ, որ ձերբակալվել է Ավստրիայում նորանշանակ հյուպատոս Աշխեն Ալեքսանյանը, ով անձնային կապ է ունեցել մի ադրբեջանցու հետ եւ նրան ՀՀ իրավապահները մեղադրում են պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ փոխանցելու համար։ Համացանցը թնդում էր այդ տեղեկություններից, աղջկա լուսանկարը հրապարակվեց, լուտանքներ տեղացին նրա հասցեին: ԱԳՆ-ն անմիջապես իր կայքից հեռացրեց Ալեքսանյանն վերաբերող ամբողջ տեղեկատվությունը եւ անգամ նշանակման հրամանը։

Քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց․ «2025 թվականի հունիսի 20-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով եւ 424-րդ հոդվածի 1-ին մասով առերեւույթ հանցանքների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակցի կողմից լրտեսության, օտարերկրյա պետության ներկայացուցչին պետական գաղտնիք պարունակող տեղեկությանը ծանոթանալու համար պայմաններ ստեղծելու, թշնամական գործու­նեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալու եղանակով պետական դավաճանություն կատարելու դեպքի վերաբերյալ: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ԱԳՆ աշխատակցի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով (պետական դավաճանություն)»»։

Ալեքսանյանը մեղադրանքը չէր ընդունում, նրան կալանավորեցին, սակայն պաշտպանը պնդում էր, որ մեղադրանքն անհիմն է։ Իսկ մոտ մեկ ամիս առաջ Երեւան քաղաքի առաջին ատյանի դատարանը Ալեքսանյանին արդարացրեց պետական դավաճանության հոդվածով՝ վերաորակելով առաջադրված մեղադրանքը։

Ըստ դատարանի՝ Ալեքսանյանի գործողություններում առկա են ոչ թե պետական դավաճանության, այլ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) նախատեսված արարքի հատկանիշներ։ Ստացվում է, որ երիտասարդ կնոջը քննիչ-դատախազով պախարակեցին, մեղադրեցին պետական դավաճան լինելու մեջ, մեղադրանքից բորբոքված մարդիկ սոցցանցերում հայհոյանքներ տեղացին կնոջ գլխին, իսկ պարզվեց նա անմեղ էր, համենայն դեպս` դավաճանություն կամ լրտեսություն չէր եղել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

18:15 Փամբակ գետում որոնվող 13-ամյա աղջիկը 7-ամյա քրոջ հետ է եղել. երկուսն էլ չկան
13:32 Նազենի Հովհաննիսյանը քննադատել է Արմեն Գրիգորյանի ու Հաջիևի զբոսանքը Դիլիջանում և անդրադարձել Ռուբեն Վարդանյանին
10:00 Ճակատագրի հեգնանք ՊԵԿ-ում. Ծառուկյանի բիզնեսին տուգանած գլխավոր տեսուչը դատի է տվել իր շեֆերին
16:30 ԱԱԾ-ն Փաշինյանի քմահաճությունների գերի՞ն է, թե՞ մարդու իրավունքը խախտելու հիմք կա
14:00 Ընդդիմադիրները ժողովրդին կուղարկե՞ն թեյ խմելու, թե՞ կպայքարեն մինչև վերջ
16:18 Փաշինյանը Աննա Հակոբյանին գործուղում է ԱՄՆ՝ Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի միջոցառմանը
14:35 Դու կնոջը չես նայում իր ինտելեկտի համար, այլ իր բաց հագնվածի. Կարեն Հովհաննիսյանի սկանդալային հայտարարությունը
10:21 Երեկ հայտարարված պաշտոնական «թվերը» առաջարկում են պաշտոնավարման բերել բոլոր ժամանակների մեր ամենահակալեգիտիմ իշխանին ու արքունիքը
13:02 Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
20:00 Անուշը չի կորի, Արտգրակը չի կորի, ափսոս են ուսանողները, որոնցից խլում են ոչ թե պարզապես մի ամբիոն, այլ պատուհան՝ դեպի աշխարհ. Արտակ Ալեքսանյան