Ներքին Տեսանյութ 6 ամիս առաջ - 20:26 20-04-2026

Սամվել Կարապետյանին մեկուսացնելով և վարչական ռեսուրսը չարաշահելով՝ իշխանությունը փորձում է կանխել անխուսափելի փոփոխությունը

Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս երեք ամսով, ինչպես բոլորս գիտենք, այս մեղադրանքներն արտացոլում են Փաշինյանի վարչակազմի անկայունությունն ու վախը:

Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը:

«Նրանք պարզապես ցանկանում են սահմանափակել Սամվելի հնարավորությունը դուրս գալ փողոց, հանդիպել իր ապագա ընտրողների հետ և Հայաստանին տալ այն հույսը, որի կարիքն այսօր երկիրն այդքան զգում է: Դատարանի շենքի մոտ ձերբակալվել է ավելի քան 15 անձ, դրանից առաջ խուզարկել էին ևս 14-15 հոգու։ Ընդդիմության առաջնորդը չի կարող նախընտրական քարոզարշավ անել ևս 90 օր, ինչը փաստացի նրան մեկուսացնում է պայքարից, թեև բարեբախտաբար՝ նրա անունից բազմաթիվ նվիրյալ մարդիկ և համակիրներ կշարունակեն քարոզչությունը։

Այս ամենը Հայ առաքելական Սուրբ եկեղեցու պաշտպանության համար է, եկեղեցու, որը պարոն Փաշինյանը փորձում է վերափոխել՝ հեռացնելով Կաթողիկոսին և ըստ էության իրեն նշանակելով եկեղեցու ու առաքյալի դերում։ Փաշինյանի կողմից «Ուժեղ Հայաստանի» շուրջ կեղծ թեզեր են հյուսվում, քանի որ նա ամեն գնով փորձում է օգտագործել պետական ռեսուրսները սեփական ընտրական պարտությունից փրկվելու համար։ Նա պատրաստվում է համակցել վարչական ռեսուրսների չարաշահումը՝ ներգրավելով ոստիկանությանը և բոլոր հնարավոր օղակները, իսկ հետո պարզապես փորձելու է սպիտակեցնել կատարվածը։

Նա չարաշահում է վարչական լծակները, ներգրավում ոստիկանությանը, իսկ հետո փորձում այդ ամենը ներկայացնել որպես ժողովրդավարություն՝ Եվրամիության լուռ համաձայնությամբ։ Մենք՝ ինչպես դուք բոլորդ, գիտեք՝ դիմել ենք Եվրամիությանը և շարունակելու ենք բարձրաձայնել նրանց կողմնակալության մասին, թեև վստահ եմ, որ կան այլ երկրներ ևս, որոնք ճնշում են գործադրում, օրինակ Ադրբեջանն ու Ռուսաստանը, սակայն այս ընտրությունների արդար անցկացմանն ավելի շատ վնաս ուրիշ ոչ ոք չի ասում։ Այս խայտառակ վարքագիծը միջազգային հանրության կողմից պետք է խստորեն դատապարտվի, այլ ոչ թե քողարկվի ու խրախուսվի։ Մենք այս ուղերձը կհասցնենք Վաշինգտոն ու Բրյուսել, իսկ Հայաստանի քաղաքացիներին կոչ եմ անում ընտրության օրը գնալ և քվեով հեռացնել անպատասխանատու ղեկավարին»,- նշել է նա:

Տեսանյութ:

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև