Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կշարունակի մնալ կալանքի տակ:
Վերջինիս շահերի պաշտպանները դատարանին միջնորդություն էին ներկայացրել քննել խափանման միջոցի հարցը և փոխել այն: Դատարանն այսօր մերժեց պաշտպանների միջնորոդությունը:
Հիշեցնենք, որ Վարդան Ղուկասյանը հոկտեմբերի 20-ից անազատության մեջ է կոռուպցիոն մեղադրանքով: