Ներքին 6 ամիս առաջ - 16:46 20-04-2026

Ջահերով երթը Թուրքիայում արձագանքի չի արժանանա. թյուրքագետ

Մերի Հակոբյան

Լրագրող

Թուրքագետ Նելլի Մինասյանն Oragir.News-ի հետ զրույցում անդրադարձել է ջահերով երթի շուրջ հնարավոր արտաքին արձագանքներին՝ մասնավորապես Թուրքիայի դիրքորոշմանը։

Նրա խոսքով՝ տարիների ընթացքում նման միջոցառումները չեն առաջացրել պետական մակարդակի արձագանք Թուրքիայի կողմից։

«Վերջին տարիներին, դեռևս 2000-ականների սկզբից սկսած, իրականացվում է այս նախաձեռնությունը, և մինչ այսօր Թուրքիայի կողմից որևէ հակազդող քայլ, մեծ հաշվով, չի եղել։ Չեմ կարծում, որ հիմա էլ ինչ-որ հակազդեցություն կլինի»,- ասաց Մինասյանը։

Նա ընդգծեց, որ թեման լայն արձագանք չի ստանում նաև թուրքական խոշոր մեդիայում։

«Թուրքիայում կան որոշ լրատվականներ, որոնք անդրադառնում են այդ թեմային, սակայն խոշոր լրատվամիջոցները, որոնք ունեն մեծ լսարան, ըստ էության չեն անդրադառնում նման հարցերի»,- նշեց նա։

Անդրադառնալով ջահերով երթի ընթացքում արդեն ավանդական դարձած Թուրքիայի դրոշի այրման ծեսին՝ Մինասյանը նշեց, որ դրանք կարող են առաջացնել որոշակի արձագանքներ, սակայն ոչ պետական մակարդակով։

«Եթե, օրինակ, լինում է արդեն ավանդական դարձած Թուրքիայի դրոշի այրում, կարող են լինել արձագանքներ, բայց դրանք պետական մակարդակի չեն։ Սովորաբար արձագանքում են հասարակության առանձին շերտեր, օրինակ՝ ազգայնական շրջանակները»,- ասաց նա։

Թուրքագետի գնահատմամբ՝ պաշտոնական մակարդակով արձագանքի հավանականությունը նվազագույն է։

«Մինչ այս պահը նույնիսկ Թուրքիայի դրոշի այրման դեպքերին պետական մակարդակով բողոք չի եղել, և չեմ կարծում, որ հիմա իրավիճակը կփոխվի»,- ընդգծեց Մինասյանը։

Թուրքիայից պարբերաբար ակնարկներ են հնչում, որ իրենք հունիսի 7-ի ԱԺ ընտրություններում ցանկացնում է, որ Փաշինյանը հաղթի։ Այս առումով ՝ջահերով երթը կարո՞ղ է ազդել դիրքորոշման վրա՝ մասնավորապես Փաշինյանին աջակցելու հարցում։

«Չեմ կարծում, որ սա այնպիսի քաղաքական հարց է, որը կարող է ազդեցություն ունենալ կամ դառնալ լրացուցիչ աջակցություն ցույց տալու պատճառ։ Դա որևէ լուրջ քաղաքական կարևորություն ներկայացնող խնդիր չէ»,- եզրափակեց Մինասյանը։

Նշենք, որ ապրիլի 23-ին` ժամը 20:00-ին, Երևանի Հանրապետության հրապարակից կմեկնարկի ջահերով ավանդական երթը։ Այս մասին հայտարարել են ՀԵՄ-ից` ավելացնելով, որ պայքարը շարունակվում է։

Մերի Հակոբյան Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև