Ուղիղ եթեր
Ներքին 1 ամիս առաջ - 09:10 19-04-2026

Սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ

Հանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը, 20-ին և 21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։

Ապրիլի 23-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։ Ապրիլի 19-ի երեկոյան ժամերին, 20-ին առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։

Ապրիլի 20-ին և 21-ին տեղումները լեռնային շրջաններում գիշերը և առավոտյան ժամերին կլինեն թաց ձյան տեսքով։ Ապրիլի 22-ին, 23-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավարևմտյան է` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-20-ի գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 20-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով։

Երևանում ապրիլի 19-21-ը ժամանակ առ ժամանակ, 23-ին կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ապրիլի 20-ին՝ ինտենսիվ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 15-18 մ/վ արագությամբ։ Ապրիլի 22-ին, 23-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ամենից շատ դիտված

12:30 Եթե որևէ ձեռնարկություն 1 տարում 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է ոլորտում աշխատելուց. Փաշինյան
22:53 Փաշինյանի նոր ռազմավարությունը. Բաքվին հանգստացնել, ընդդիմությանը ջախջախել
14:23 Արտակարգ դրություն Մոսկվայում. 200 անօդաչուների հարձակումից հետո դադարեցվել են բոլոր չվերթները
09:00 Քրիստինե Գրիգորյանի հորաքրոջ հետախուզվող տղան և ՔՊ-ականների ընտանեկան արտոնությունները
14:44 Գոռ Հակոբյանը հայտնել է որդու բուժման 6-րդ փուլի մեկնարկի մասին. ընտանիքը շարունակում է պայքարը Գերմանիայում
23:02 Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել Կարապետյան
18:07 ԱԺ-ն ընդունեց նախագիծը. վարելու իրավունքից զրկվածները կարող են այն վերականգնել առանց քննության
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
13:00 Դոն Քիխոտի պես. ինչու է Փաշինյանը հոխորտում ընդդիմության վրա
10:32 Գյումրիում զանգվածային ձերբակալություններ են