Ավելին 3 ամիս առաջ - 15:57 18-04-2026

Կողոպուտ՝ «La Casa de Papel»-ի ոճով. Իտալիայում բանկ են թալանել

2026 թվականի ապրիլի 16-ին Իտալիայի Նեապոլ քաղաքը հայտնվել է համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։

«Crédit Agricole» բանկի մասնաճյուղում տեղի է ունեցել բավականին լավ ծրագրված զինված հարձակում, որն իրականացվել է հոլիվուդյան մարտաֆիլմերի տիպիկ սցենարով։

Արենելլա շրջանի «Պիացցա Մեդալիե դ'Օրո» հրապարակում գտնվող բանկի մասնաճյուղ են ներխուժել 3-ից 5 դիմակավորված անձինք։ Հանցագործները շուրջ երկու ժամ պատանդ են պահել 25 հոգու թե՛ աշխատակիցների, թե՛ հաճախորդների, որոնց փակել էին առանձին սենյակում։

Իտալիայի իրավապահ մարմինները անմիջապես շրջափակել են տարածքը։ Պատանդներին հաջողվել է փրկել մի քանի ժամ անց, հրշեջները ստիպված են եղել կոտրել պատուհանը՝ մարդկանց դուրս բերելու համար։ Բարեբախտաբար, ֆիզիկական ծանր վնասվածքներ ստացողներ չկան, սակայն 6 մարդ դիմել է բժշկական օգնության՝ հոգեբանական ծանր շոկի պատճառով։ Քանի դեռ ոստիկանությունը շրջափակում էր շենքը, կողոպտիչներին հաջողվել է իրականացնել իրենց փախուստի ծրագիրը։

Նրանք բանկի հատակին նախապես անցք էին փորել, որը կապված էր քաղաքի կոյուղու համակարգին։Հենց այդ ստորգետնյա ուղիով էլ հանցագործներն աննկատ հեռացել են դեպքի վայրից։ Այս պահին Իտալիայում հայտարարված է հետախուզում։ Ոստիկանության տվյալներով՝ գողերը հասցրել են դատարկել մի քանի սեյֆերի պարունակությունը։

Թեև գողացված գումարի կամ թանկարժեք իրերի ճշգրիտ արժեքը դեռ պարզվում է, ակնհայտ է, որ գործ ունենք պրոֆեսիոնալների հետ, ովքեր ամիսներ շարունակ ուսումնասիրել են բանկի հատակագիծն ու քաղաքի ստորգետնյա հաղորդակցությունները։

Դեպքի առնչությամբ ձերբակալվածներ դեռևս չկան։

Իտալական իրավապահ մարմինները շարունակում են որոնողական աշխատանքները:

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում