Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 15:09 18-04-2026

Առաջարկում ենք՝ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնի հոգևորական. Մարուքյան

Մենք հանդես եկանք առաջարկություններով, օրինակներով բացատրեցինք, որ ժողովուրդ ջան, հարգարժան ընդդիմադիրներ, հնարավոր է հասնել փոփոխությունների, հնարավոր է ընտրությունների միջոցով իշխանությունը փոխել, բայց դրա համար կա կարևոր նախապայման, որ պետք է լինի մեկ իշխանություն, մեկ ընդդիմություն։

Այս մասին, այսօր՝ ապրիլի 18-ին, «Լուսավոր Հայաստան» կուսակցության համագումարի իր ելույթում հայտարարեց կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Քննարկվեց, քննարկվեց, և որոշվեց, որ չէ, պետք է լինեն շատ ընդդիմություններ և մի հատ իշխանություն։ Այդ պայմաններում եղավ հետևյալը, որ քանի որ տեղի չի ունենում այդ մեծ կոնսոլիդացիան, բազմաթիվ ընդդիմադիր ուժեր մասնակցում են ընտրություններին»,- ասաց Մարուքյանը։

«Հայկական քաղաքական համակարգում տպավորություն կա, որ ուզում են իրենք իրենց սխալների վրա սովորեն։ Բայց ժամանակը գնում է, ժամանակ չկա, որ քաղաքական միավորները իրենք իրենց սխալների վրա ինչ-որ բաներ սովորեն։

Այս պայմաններում «Լուսավոր Հայաստանը» ուներ երկու ճանապարհ՝ չմասնակցել ընտրություններին, դրանով ապաակտիվացնել իր էլեկտորալ հնարավորությունը, հետ մղել մարդկանց ընտրական տեղամասերից, որ չգնան ընտրություններին, որովհետև եթե մենք չմասնակցենք, մեր ընտրողները չեն գնալու ընտրություններին։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ դրանով կնվազի ընտրական մասնակցության շեմը և իշխանության համար կստեղծվի բարենպաստ պայմաններ։

Երկրորդ տարբերակը՝ աշխատել մեր մեկնարկային հնարավորության վրա և պառլամենտում լինել դերակատար. փոխզսպող, հավասարակշռող, մի հիմնարար դերակատարություն ունեցող ընդիմադիր միավոր։ Լինել ձևավորվող ապագա համակարգում իր գաղափարներով, իր փորձով և իր ներդրումը ունենալ Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության գործում»,–ասաց Մարուքյանը։

Մարուքյանի խոսքով՝ իրենք չեն պատրաստվում մտնել վարչապետական թեկնածուների գզվրտոցի մեջ:

«Մենք նման իղձերով չենք առաջնորդվելու։ Մենք ասում ենք՝ ժողովո՛ւրդ ջան, խորհրդարան է ձևավորվելու, լինելու են պատգամավորներ, որոշեք՝ ինչ ձևի պատգամավորներ եք ուզում ունենալ։ Եթե ձեզ դուր է գալիս վերջին հինգ տարվա պառլամենտը, ուրեմն գիտեք՝ ինչ անեք։ Բայց վստահ եմ, որ ձեզ դուր չի գալիս, դրա համար «Լուսավոր Հայաստանը» այս գործընթացում մտել է իր հայտով»,– ընդգծեց նա։

Անդրադառնալով եկեղեցուն. Մարուքյանը շշետեց՝ Հայաստանի ներսում պայքար է գնում մեր եկեցեցու դեմ:

«Այսօր աշխարհում պետությունների սահմանները, տեսնում եք՝ ինչպես են թաշկինակի պես փոխվում։ Այդ պայմաններում փոխանակ Հայաստանը ասի մենք առաջին քրիստոնյա երկիրն ենք և դիրքավորվի այդ ճանապարհով, Հայաստանի ներսում պայքար է գնում մեր եկեղեցու դեմ, և այդ պայքարը ուղղակի հարվածում է պետականության ողնաշարին։
Ամենազազրելին այն է, որ մենք տեսանք, որ ՔՊ-ն ներկայացվել է ծրագիր, որտեղ ծրագրային դրույթ կա Հայ առաքելական եկեղեցու առաջնորդին հեռացնելու վերաբերյալ։

Եթե դու չունես մշակույթային քո ինքնությունը ամրացնող ինքնիշխանությունը, դու պետական ինքնիշխանությունից զրկվելու ես և հիմա պայքար է գնում այդ ինքնիշխանության դեմ, որից հետո փլուզվելու է ամեն ինչ։

Եթե ՔՊ-ն ստանա մանդատ, ասելու է՝ ժողովուրդը մեզ լիազորել է, որ մենք մտնենք Հայ առաքելական եկեղեցու դաշտ և հեռացնենք կաթողիկոսին։

Մենք ասել ենք, որ ընդդիմության միավորման գործընթացում տեսնում ենք, որ Հանրապետության նախագահի պաշտոնը կարող է զբաղեցնել հոգևոր դասի ներկայացուցիչ, քանի որ Հանրապետության նախագահի պաշտոնը Հայաստանում այս պահին գործադիր պաշտոն չէ, գործադիր լծակներ չունի։ Այն կառուցված է հեղինակության վրա, ունի ներկայացուցչական լիազորություններ։

Այս պարագայում մեզ պետք էր ունենալ հեղինակություն ունեցող նախագահ, որ ինստիտուտին ուժ տար, որովհետև մարդն է ինստիտուտին ուժ տալիս նման իրավիճակներում, և ինստիտուտին ուժ տալով հակակշռել, փոխզսպել և երկրում դադարեցնել այս քաոսը, այս գզվրտոցը, այս աննորմալությունները, որ մենք տեսնում ենք։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ասում է, մենք առաջարկում ենք, որ Հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնի հոգևոր դասի ներկայացուցիչ, մեր արքեպիսկոպոսներից մեկը՝ Միքայել Աջապահյանը։ Նրա թեկնածությունը առաջադրվել էր դեռևս իմփիչմենթի գործընթացում, երբ ընդդիմադիր դաշտը համախմբվել էր», - ասաց Մարուքյանը։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը