Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 22:05 17-04-2026

Հայ Տանը քննարկվել են արցախցիների խնդիրները, ազգային մշակույթի և ինքնության պահպանման հարցը

ինքնության պահպանման հարցը
Ապրիլի 15-ին Բելգիայի հայ համայնքի սոցիալ-մշակութային կենտրոնը՝ Հայ Տունը, որը գտնվում է Բրյուսելում, հյուրընկալել է Արցախի պաշտոնական պատվիրակությանը։ Պատվիրակության կազմում էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը, Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, Արցախի մշակույթի նախկին նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը և Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի խորհրդական Արա Պուլուզյանը։

Այցը հնարավորություն է տվել ծավալելու խորքային քննարկումներ՝ արցախցիների խնդիրների, բռնի տեղահանության հետևանքների և ինքնության պահպանման մարտահրավերների շուրջ։ Հանդիպմանն ընդգծվել է նաև մշակույթի դերը՝ ինքնության պահպանման հարցում։

Այս համատեքստում Հայ Տունը կարևոր դեր է կատարում՝ հանդիսանալով հայկական ազգային մշակույթի պահպանման և տարածման կենտրոն՝ ինչպես Բելգիայում, այնպես էլ Եվրոպայում։ Կարեն Թադևոսյանի նախագահությամբ, ով նաև Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչների ժողովի նախագահն է, Հայ Տունը բազմաբնույթ նախաձեռնություններ է իրականացնում այս ուղղությամբ։ Կենտրոնը կյանքի է կոչել մի շարք ծրագրեր՝ աջակցելով արցախյան մշակութային կենտրոններին, նպաստելով ավանդույթների, արվեստի և հավաքական հիշողության պահպանմանը։ Արցախի համար դժվարին ժամանակաշրջանում իրականացվել են նաև բազմաթիվ ծրագրեր՝ սոցիալական և մարդասիրական ուղղություններով։

Հայ Տանը հյուրընկալել են մշակութային կազմակերպություններ, այդ թվում՝ Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը։

Միաժամանակ, Հայ Տունը վերահաստատել է իր հանձնառությունը արցախցիների հիմնարար իրավունքների պաշտպանության գործում՝ ընդգծելով, որ ազգային մշակույթի պահպանումը անբաժանելի է ինքնության, արժանապատվության և հիշողության իրավունքից։

Կենտրոնը հայտնել է նաև իր պատրաստակամությունը՝ դառնալու արցախցիների ներկայացուցչական հարթակը Բելգիայում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել