Ներքին 6 ամիս առաջ - 13:26 17-04-2026

Դուք Կարապետյանից էլ, Ծառուկյանից էլ, Քոչարյանից էլ թույլ եք. Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանին

«Եռագլուխ» բառը երևի շփոթել եք, գոնե պիտի ասեք՝ բազմագլուխ, որովհետև ձեզ հաջողվել է այս տարիների ընթացքում հասարակության ճնշող մեծամասնությանը դարձնել ընդդիմադիր։

Այս մասին ասաց Արծվիկ Մինասյանը՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին:

«Ես հասկանում եմ, որ կործանում, աղետներ բերած միագլուխ ուժի վերաբերյալ փորձում եք մեծ թվեր ներկայացնել, իրականությունը այդպես չէ, պատերազմ բերողն էլ եք դուք, աղետներ բերածն էլ եք դուք, կորուստներ բերածն էլ եք դուք և շարունակաբար բերելու եք, եթե մնաք իշխանության։

Եթե հայ ընթերցողն ուշադիր կարդա ձեր այս զեկույցները, սկզբում կտեսնի հերոս Սասունցի Դավթի կերպարի մեջ մտած մի կառավարություն և նրա ղեկավար, որը հայ ժողովրդին բարեկեցություն, երջանկություն, հզորություն, արտաքին ազդեցությունից նվազեցումներ է բերում։

Կկարդա հաջորդ տարվա զեկույցը, որտեղ արդեն Սասունցի Դավթի կերպար վերցրած անձը կդառնա խիստ կրոնավոր, հավատացյալ և հոգևոր առաջնորդություն կվերցնի, հաջորդ տարվա զեկույցում արդեն ընկճված, պարտված, հանձնվողի հոգեբանությամբ մի կերպարի կհանդիպի, իսկ վերջում, քանի որ մոտենալու է նոր խաբելու ժամանակահատվածը, կհանդիպի նորից զենք-զրահ հագած, բայց այս անգամ ոչ թե պատերազմի, այլ քաղաքացու առօրյա կյանքի համար զենք-զրահ հագած մի կերպարի։

Իրականում այս բոլորը հենց քաղաքական հրեշի իրական նկարագրություն է, որովհետև միայն հրեշը կարող է այսպես կերպարանափոխվել»,– հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։

Արծվիկ Մինասյանն անդրադառնալով իշխանությունների կողմից քաղաքական ուժերի հասցեին հնչող գնահատականներին ու անձնական բնույթի վիրավորանքներին, հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին:

«Դուք ի՞նչ եք դրանով ուզում անեք։ Հանրությանը ի՞նչ եք ուզում փոխանցեք, որ այս երկիրը պիտի շարժվի ատելության ու վիրավորանքների միջոցո՞վ։ Դուք այնքան թույլ եք, դուք թե Սամվել Կարապետյանից եք թույլ բազմակի անգամ, թե Գագիկ Ծառուկյանից եք թույլ, էլ չասեմ Ռոբերտ Քոչարյանից, էլ չասեմ բոլոր այն թեկնածուներից, որոնք ընդդիմության ճակատում պայքարում են ձեր դեմ»,–ասաց նա։

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև