Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 20:30 14-04-2026

Արշակ Սրբազանը չի կալանավորվի, Հայկ Սարգսյանն էլի մերժվեց, ԼՀԿ-ն կմասնակցի ընտրությանը․ Ամփոփ լուրեր

Oragir.News-ը ներկայացնում է ապրիլի 14-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակից բերման է ենթարկվել քաղաքական այս ուժի անդամ Գոհար Ղումաշյանը: Փաստաբան, «Ուժեղ Հայաստան»-ի նախընտրական ցուցակում ընդգրկված Արամ Վարդևանյանի տեղեկություններով՝ Ղումաշյանը ձերբակալված է: Կուսակցության ներկայացուցիչ ԳոհարՄելոյանը գործի մասին միայն հայտնել է, որ խոսքը բարեգործության արգելքի մասին է՝ առանց մանրամասների: Նա փոխանցեց, որ Ղումաշյանը նորածին երեխայի կերակրող մայր է: «Ակնհայտ ապօրինի, անհիմն գործ է, իշխանության վախի դրսևորում», - պնդեց Մելոյանը: Հակակոռուպցիոն կոմիտեից խոստացան ավելի ուշ տեղեկություն տրամադրել: «Մեծ Հանրահավաքից հետո Փաշինյանի խուճապի հերթական դրսևորումը։ Սամվել Կարապետյանից վախեցած Փաշինյանը իրավապահներ է ուղարկել՝ բերման ենթարկելու կրծքով կերակրող, բազմազավակ մորը` Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանին։ Փաշինյան, Հայաստանը չի՛ դառնա Ադրբեջան», - արձագանքել է Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանը:

Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոսը կրկին չի կալանավորվի. Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանն անփոփոխ թողեց նրա խափանման միջոց վարչական հսկողությունը։ Արշակ սրբազանի գործով առաջին դատական նիստի ժամանակ մեղադրող դատախազ Ալիսա Բոյաջյանը միջնորդեց հոգևորականի նկատմամբ կրկին կալանք կիրառել։ «Վարույթը դեռևս նախնական դատալսումների փուլում է, չեն հարցաքննվել գործի համար էական նշանակություն ունեցող բոլոր անձինք։ Ավելին` առկա են տվյալներ, որ ենթադրյալ հանցանքը կատարվել է մի քանի անձանց ներգրավմամբ, ինչը էապես մեծացնում է ցուցմունքների համաձայնեցման և ապացուցման գործընթացին միջամտելու վտանգը»,- ասաց դատախազը։ Նրա պնդմամբ՝ Արշակ սրբազանի՝ ազատության մեջ լինելը կարող է ոչ միայն ռիսկ ստեղծել վկաների վրա ազդելու, նրանց ցուցմունքները խեղաթյուրելու համար, այլ նա կարող է քայլեր ձեռնարկել հնարավոր ապացույցները թաքցնելու, ոչնչացնելու կամ կեղծելու ուղղությամբ։ Դատախազի խոսքով՝ Արշակ սրբազանն ազդեցիկ դիրք զբաղեցնող անձ է, ինչը նրան լծակներ է տալիս ներգործելու այլ անձանց վրա։ Դատավորի որոշմամբ՝ Արշակ սրբազանի նկատմամբ ընտրված խափանման միջոց վարչական հսկողությունը մնաց անփոփոխ։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 3-ին՝ ժամը 16։00–ին։

Ալեն Սիմոնյանը Ռուսաստան Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի ծննդյան օրը` ապրիլի 7–ին, վերջինիս հետ հեռախոսային զրույցի ընթացքում քաղաքական հարցեր չի քննարկել։ Նա այդ մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։ «Իմ գործընկերոջ ծննդյան կապակցությամբ է զանգը եղել, և պետք է ասեմ, որ ամենալավ և հարգալից հարաբերություններն ունեմ Դաշնության խորհրդի ղեկավարի հետ։ Մենք խոսում ենք բաց, ուղիղ, երկուստեք հարգանքի տրամաբանության մեջ։ Այս անգամ հիմնական խոսակցությունը եղել է անձնական բնույթի, ծննդյան կապակցությամբ»,– ասաց Սիմոնյանը։ Նա հիշեցրեց, որ ապրիլի 16-19-ը կլինի Ստամբուլում` մասնակցելու Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին, որի շրջանակում Մատվիենկոյի հետ շփվելու հնարավորություն կունենա։ «Մատվիենկոն նույնպես այնտեղ լինելու է։ Ենթադրում եմ, որ այնտեղ կշփվենք»,–ասաց Սիմոնյանը։ Վերջինս տեղեկացրեց, որ վեհաժողովի շրջանակում հանդիպումներ են նախատեսված Ադրբեջանի և Վրաստանի գործընկերների հետ։

Մանրամասները՝ տեսանյութում: Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»